Բավ է պառակտվել
01-09-2015 17:02

«Ոչ թալանին». Հնարավոր է Բաղրամյանի կրկնությունը

«Ոչ թալանին» նախաձեռնությունը Երևանի սիրահարների այգում սկսել է բողոքի ակցիա: Նրանց պահանջը նույն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգասյանն ասաց, որ այսօրվանից սկսում են պայքարի նոր փուլը, սակայն դեռևս հստակ չէ, թե իրենց ակցիաները կլինեն ամենօրյա, թե ամենշաբաթյա. «Քննարկումների արդյունքում մենք կորոշենք մեր հետագա քայլերը»: Նա նշեց, որ վերջին օրերի հայտարարությունները՝ սակագնի սուբիսդավորման, աուդիտ անցկացնելու մասին, իրենց կողմից ընդունելի չեն ու չեն անդրադառնա իրենց պայքարի հետագա ընթացքի վրա: Մ. Սարգսյանը չբացառեց, որ հնարավոր է Բաղրամյանի կրկնությունը, երբ տաս օրից ավելի փակել էին Երևանի գլխավոր պողոտաներից մեկը: «Ժողովուրդը կհասկանա, որ նախկինում եղած խնդիրները շարունակվում են ու դուրս կգան փողոց: Այն ժամանակ մեր ժողովուրդը տեսավ, որ ապօրինի թալանում են, նույն պրոցեսը շարունակվում է առանց որևէ փոփոխություն»,-նշեց նախաձեռնության անդամը: Ակցիայի մասնակից ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանն ասաց, որ իրենք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի, որով ճնշում կգործադրեն իշխանության վրա: