Բավ է պառակտվել
09-09-2016 17:54

ՀՀ քաղաքացին օդանավակայանում դատական կատարածուներից իմացել է 2-ամյա դուստր ունենալու մասին

Հայաստանի քաղաքացուն դուրս չեն թողել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանից, քանի որ նրա անունը հայտնաբերվել է դատական ակտերի կատարածուների ցուցակում։ ՌԴ Դատական կատարածուների դաշնային ծառայության վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդը 2014–ից հետո չէր վճարել իր դստեր համար հասանելիք ալիմենտները։ Ընդ որում, ՀՀ քաղաքացու խոսքով՝ երեխայի գոյության մասին ինքը չէր էլ կասկածում:

«Քաղաքացուն անակնկալ էր սպասվում. պարզվում է, որ նա չվճարած ալիմենտներ ունի աղջկա անունով, որի գոյության մասին չէր էլ կասկածում։ Դատական կատարածուները պատմել են, որ 2014–ին տղամարդը Բուրյաթիայի Ուլան Ուդե քաղաքում դուստր է ունեցել։ Տղամարդը հիշել է, որ որոշ ժամանակ առաջ ինքն իրոք աշխատում էր այնտեղ եւ ծանոթացել էր մի կնոջ հետ, որը, պարզվում է, նրա ապագա երեխայի մայրը պիտի դառնար»,– ասել են վարչությունից։ Իմանալով իր դստեր գոյության մասին՝ տղամարդն անմիջապես վճարել է 118 հազար ռուբլի պարտքը։