Բավ է պառակտվել
08-06-2016 08:49

Ադրբեջանի քաղաքացին հատել է Հայաստանի սահմանը

Հունիսի 7-ին խախտելով պետական սահմանը` Ադրբեջանից Հայաստանի տարածք է անցել այդ երկրի մի քաղաքացի, հայտնեց Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: Նրա խոսքով` անցնողը 39-ամյա կին է` Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն: Նա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Ըստ Կապրելյանի` ներկայում համապատասխան ստուգումներ են անցկացվում՝ անձի մասին լրացուցիչ տվյալներ և հայկական կողմ անցնելու հանգամանքները պարզելու համար: Զոհրա Վալիևային հայտնաբերելու մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակությանը: