Բավ է պառակտվել
10-11-2015 09:30

Հայաստանի քաղաքացին հատել է Ադրբեջանի սահմանը

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը պաշտոնական իրազեկում է ստացել Հայաստանի քաղաքացու՝ Ադրբեջանի սահմանն անցնելու վերաբերյալ, հայտնել է ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:  Ինչպես նշել է Ամատունին, ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները, իրենց մանդատին համապատասխան, երկխոսություն կվարեն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ քաղաքացուհուն անմիջապես այցելելու նպատակով։ Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին գերի է ընկել Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի բնակչուհի Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականի ծնված)։