Բավ է պառակտվել
25-02-2016 16:27

Մերձմոսկովյան շրջանում սպանել են բժշկական ընկերության՝ հայ տնօրենին

ՌԴ Մոսկվայի մարզի Օբրազցովո բնակավայրում սպանվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ մեկ այլ քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:  «Охотничий дворик» սրճարանի մոտ մոսկովյան ժամանակով ժամը 15։40-ին իր Lexus GX մեքենայի մեջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Մեդկոմ» ՍՊԸ-ի 34-ամյա (այլ աղբյուրներով՝ 32-ամյա) տնօրեն Սերգեյ Մկրտչյանի մարմինը։ 
Աջ ազդրի վնասվածքով հոսպիտալացվել է ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ 34-ամյա Բաղդասարյանը (անունը չի նշվում)։ Դեպքի վայրում իրավապահները գտել են ТТ մակնիշի ատրճանակ։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ «Մեդկոմ» ընկերությունը զբաղվում է բժշկական գործունեությամբ, այդ թվում՝ վարորդական իրավունք ստանալու համար տեղեկանքների տրամադրմամբ։