Բավ է պառակտվել
02-11-2016 08:27

Թուրքիայի քաղաքացին վթարի է ենթարկվել Հայաստանում

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Մեծ Անիվ» անվադողերի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercеdes» մակնիշի 08 K 5238 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1970 թ. ծնված Մ. Թ., Թուրքիայի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: