Բավ է պառակտվել
27-09-2016 14:03

Վանաձորում ՌԴ քաղաքացին վրաերթի է ենթարկել քոլեջի ուսանողուհիների

Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10։30-ի սահմանում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 116/1 շենքի դիմաց 70-ամյա ՌԴ քաղաքացի Յուրի Հարությունյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, հասակակիցներ 15-ամյա Մերի Ղազարյանին և Անի Պողոսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներն էլ տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն. Մ. Ղազարայնը՝ «աջ ոտնաթաթի սալջարդ», իսկ Ա. Պողոսյանը՝ «ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

«Վրաերթի ենթարկվածները սովորում են Լոռու տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում», - նշվում է հաղորդագրության մեջ։