22-08-2016 12:36

Տաթևի «Սատանայի կամրջից» ՌԴ քաղաքացի է ձորն ընկել

Օգոստոսի 20-ին գիշերը ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանքի մոտակայքում գտնվող «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում քաղաքացի է ընկել ձորը, որին փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ձորում՝ մոտ 30 մ հայտնաբերել են ՌԴ քաղաքացի Ռոստովի տարածաշրջանի Գուկովա քաղաքի բնակիչ 59-ամյա Ի. Դ.-ի դին:
Փրկարարները ձորից դուրս են բերել Ի. Դ-ի դին և հանձնել շտապօգնության ու ոստիկանության աշխատակիցներին: