Բավ է պառակտվել
24-05-2016 07:27

ԿԺԴՀ-ն քաղաքացին փորձել է ՌԴ-ից մշկայծյամի մուշկ դուրս բերել

ԿԺԴՀ-ն քաղաքացին փորձել է օծանելիքի քողի տակ ՌԴ-ից մշկայծյամի մուշկ դուրս բերել: Հյուսիսային Կորեայի քաղաքացին ձերբակալվել է Պրիմորիեի մաքսային անցակետում, երբ փորձում էր Մշկայծյամի մուշկ դուրս հանել, հաղորդում է մաքսային ծառայությունը:
Մշկայծյամն առանց եղջյուրների ամենափոքրիկ եղջերուն է: Թեև մշկայծյամները պատկանում են եղջերավորների ընտանիքին՝ նրանք չունեն ո՛չ եղջյուրներ, ո՛չ էլ աչքերի տակ արցունքագեղձեր: Իսկ արուների բերանի շուրջը երկար ժանիքներ են: Կենդանիներն ապրում են լեռնային շրջաններում, մարդն այդ տարածքներով չի կարողանում անցնել: Արուները հատուկ գեղձ ունեն, որոնք 10-20 գրամ բնական մուսկուս են արտադրում: Արուները յուրաքանչյուր տարի պետք է «գրավեն» էգերին:
Մշկայծյամը վայրի կենդանականության և բուսականության միջազգային առևտրի կոնվենցիայի պաշտպանության ներքո է և գտնվում է անհետացող տեսակների ցուցակում:
Փորձը կասեցվել է «Մոսկվա - Փհենյան» միջազգային գնացքի մաքսային հսկողության ժամանակ: Գեղձերի ընդհանուր քաշը կազմել է 82.1 գրամ:
Փաստի առթիվ ԿԺԴՀ քաղաքացու դեմ վարչական վարույթ է նախաձեռնվել: