Բավ է պառակտվել
07-09-2016 14:37

Կանադայի քաղաքացին բերման է ենթարկվել երեխային պահելուց չարամտորեն խուսափելու կասկածանքով

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է հայկական ծագում ունեցող Կանադայի քաղաքացի, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, նախօրեին` ժամը 8:40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օկանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Փարիզ չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Կանադայի քաղաքացի, 1975 թ. ծնված Վահան Մանուկյանին:

Մանուկյանը օգոստոսի 18-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ ՔՕ-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):