Բավ է պառակտվել
24-06-2016 12:45

Իրանի քաղաքացին փորձել է թմրանյութ տեղափոխել Հայաստան (լուսանկար)

Մեղրու սահմանապահ ջոկատի աշխատակիցները սահմանախախտի են ձերբակալել, որը փորձում էր թմրանյութ տեղափոխել Հայաստան, հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։ «Այսպես` «Ագարակ» անցակետում սահմանային վերահսկման արդյունքում հայտնաբերվեց 1959 թվականի ծնված ԻԻՀ քաղաքացին նյարդային վիճակում», — ասվում է հաղորդագրության մեջ։ Սահմանապահները որոշեցին խուզարկել նրա ավտոմեքենան ծառայողական շան օգնությամբ։ Խուզարկության ընթացքում ավտոմեքենայի սրահում կետի աշխատակիցները հայտնաբերեցին բաց կանաչ գույնի նյութով պոլիէթիլենային փաթեթ, ենթադրաբար թմրանյութը բուսական ծագում ունի` «Մարիխուանա» է։

Գործող օրենսդրության համաձայն` հայտնաբերված անձը հանձնվել է Հայաստանի Մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին` գործի հետագա քննության համար։ Ընթացիկ տարեսկզբից ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներն «Ագարակ» անցակետում կասեցրել են ընդհանուր առմամբ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով ուժեղ ներգործող թմրանյութերի ներկրումը։