Բավ է պառակտվել
26-01-2016 08:49

Վրաստանում ոսկու մաքսանենգության համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Վահան Թադևոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգ ճանապարհով Վրաստան ոսկի տեղափոխելու կապակցությամբ: Քննությունը պարզել է, որ մեղադրյալն իրեն պատկանող մեքենայով գաղտնի անցել է Վրաստան` ունենալով մեծ քանակությամբ ոսկյա զարդեր: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 214 հոդվածի համաձայն, ըստ որի, նախատեսված է 3¬5 տարի ազատազրկում: