Բավ է պառակտվել
08-06-2015 15:26

ՀՀ քաղաքացուն բերման են ենթարկել Վրաստանում՝ սահմանն ապօրինի հատելու և զենք անցկացնելու համար

ՀՀ քաղաքացի Ալիկ Բ.-ն (ծնվ. 1988 թ.), ձերբակալվել է Վրաստանի սահմանային ոստիկանության կողմից՝ սահմանն ապօրինի հատելու և հրազեն ու սառը զենք տեղափոխելու համար: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 8-ին, հայտնել է գործակալության մամլո ծառայությունը:
«Քննությունը պարզել է, որ մեղադրվողը շրջանցելով սահմանային անցակետը և մաքսային հսկողության կետը, ապօրինի հատել է Վրաստանի պետական սահմանը և իր հետ ապօրինի կերպով Վրաստանի տարածք ներմուծել սառը զենք և հրազեն»,- ասվոսւմ է հայտարարությունում:
Մամլո ծառայությունը չի հստակեցնում նրա կողմից ներմուծած զենքի քանակն ու տեսակը:
Գործ է  հարուցվել  Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածի 1-ին մասով  (պետական սահմանի ապօրինի հատում) և 214 հոդվածի 4-րդ մասով (Վրաստանի սահմանով հրազենի ներմուծում կամ արտահանում)՝ փոխանցում է « Գռուզիա օնլայնը» :