Բավ է պառակտվել
27-05-2016 11:52

Թբիլիսիում ավտովթարից ՀՀ քաղաքացի է զոհվել

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարից տուժել են Հայաստանի քաղաքացիներ, նրանցից մեկը զոհվել է

Թբիլիսիում մայիսի 26-ին` ժամը 19.30-ին, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։ Ըստ հաղորդման` «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային: ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ն, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ն, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ն տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց: ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն, նշել են արտակարգ իրավիճակների նախարարությունից։