Բավ է պառակտվել
19-11-2016 15:36

Նիդեռլանդների քաղաքացիները Հայաստան են տեղափոխել թմրամիջոց (տեսանյութ)

Ոստիկանության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բացահայտել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության երկու դեպք։

Առաջինը նոյեմբերի 13–ին էր. ոստիկանները Կիեւ– Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կատարել են Նիդեռլանդների քաղաքացիներ Թեհմինե Ստեփանյանի եւ Ստեֆանոս Յոհանես Հենրիքսի ուղեբեռների զննություն։ Զննությամբ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, որի եզրակացությամբ ապացուցվել է՝ թմրամիջոց է։ Նիդեռլանդների քաղաքացիները ստորագրությամբ ազատ են արձակվել։

Երկրորդ դեպքը հաջորդ օրն էր. ոստիկանները Օշական գյուղից բերման են ենթարկել Գյումրիի բնակչի։ Ավելի ուշ Աշտարակի բժշկական կենտրոնում պարզվել է, որ նա թմրանյութը թաքցրել էր օրգանիզմում: Նրա ուղիղ աղիքի միջից հանվել է երկու փաթեթ թմրանյութ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։