03-10-2016 12:07

Մոսկվայում Հայաստանի քաղաքացիները զանգվածային ծեծկռտուքի են մասնակցել

Երեք հոգի տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «նոր» Մոսկվայում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ կռվից հետո:

Ըստ իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի, ծեծկռտուքի մեջ ութ մարդ է ներգրավված եղել, այդ թվում Հայաստանի քաղաքացիներ:

«Հաղորդագրություն է ստացվել «նոր» Մոսկվայի Մարյինո գյուղի տներից մեկի մոտ տեղի ունեցող կոնֆլիկտի մասին: Ըստ նախնական տվյալների, հակամարտությունը տեղի է ունեցել Հայաստանի երեք քաղաքացիների, և հինգ այլ անհայտ անձանց միջև: Ծեծկռտուքի վերաճած կոնֆլիկտի հետևանքով երեք մարդ հոսպիտալացվել է, որոնցից մեկը կրծքավանդակի բաց վերքով», - հայտնել է աղբյուրը:

Շուտով կասկածյալներից մեկը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: Կոնֆլիկտի պատճառներն ու հանգամանքները ճշտվում են: