Բավ է պառակտվել
04-08-2016 16:16

Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ

Հայաստանի քաղաքացիներն օգոստոսի 6–ից կկարողանան ստանալ «սովորական» (ոչ կենսաչափական) անձնագրեր:

«Օգոստոսի 6–ից ուժի մեջ կմտնեն «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել են մեկ ամիս առաջ։ Փոփոխությունների համաձայն, Հայաստանի քաղաքացիները կրկին իրավունք կունենան հին նմուշի անձնագրեր ստանալ»,– հայտնում են ԶԼՄ-ները

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանի չափահաս քաղաքցիներն անձնագրի փոխարեն սկսել են ստանալ ID-քարտեր, որոնք Հայաստանի տարածքում փոխարինում են անձնագրերը, իսկ երկրից դուրս գալու համար պետք է վճարել 25 հազար 25 հազար դրամ և ստանալ կենսաչափական անձնագիր։  2016 թվականի օգոստոսի 6–ից այդ պահանջը կդառնա ոչ պարտադիր։