Բավ է պառակտվել
20-10-2016 13:17

Մինչ քաղաքացիների ունեցվածքի վրա կալանք դնելը, հարկավոր է իրազեկել. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին մշակել մեխանիզմ ժամկետանց տուգանքների պատճառով ունեցվածքի վրա կալանք դնելու հարցում։

Վարչապետի խոսքով, տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը:

«Օրինակ` քաղաքացուն չեն ծանուցել իր վարչակական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում», – ասաց Կարապետյանը։

Այս կապակցությամբ նա հանձնարարեց արդարադատության նախարարին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի վարույթը հարուցվի միայն օրենքով նախատեսված բոլոր պահանջները կատարելուց հետո։

Նա նաև հանձնարարեց եռամսյակը մեկ անգամ ամփոփել և տվյալներ ներկայացնել այն մասին, թե որ մարմինները չեն կատարում օրենքի պահանջները։
«Մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է նաև առաջարկներ ներկայացնել և ձեռնարկել մեխանիզմներ, որ, մինչ քաղաքացու ունեցվածքի վա կալանք դնելը, քաղաքացուն տեղեկացվի դրա մասին: Դա կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով», – ասաց Կարապետյանը։