Բավ է պառակտվել
26-10-2016 17:13

ՀՀ-ի քաղաքացիներին թույլ են տվել չհաղորդել կրկնակի քաղաքացիության առկայության մասին

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Քաղաքացիության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» Օրենսգրքում։

Ինչպես նշեց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, փոփոխություններով առաջարկվում է անվավեր ճանաչել օրենքի այն դրույթները, որի համաձայն, քաղաքացիներն այլ քաղաքացիություն ստանալիս պարտավորվում էին իրազեկել այդ մասին ոստիկանությանը։

Ըստ նրա, փոփոխությունները նախատեսում են չիրազեկելու համար 50 հազար դրամի տուգանքը չեղյալ հայտարարելը։

«Մենք առաջարկում ենք հանել այս դրույթը, քանի որ այն իրականում չի կիրառվում, այլ ողջ ընթացքում միայն մեկ մարդ է տուգանվել (2013 թվականին)»,– ասաց Եղիազարյանը։

Նա նշեց նաև, որ կրկնակի քաղաքացիության փաստը պարզվում է ոչ թե իրազեկման, այլ անձնագրերի և արտոնագրերի վարչության միջոցով։

Նա միաժամանակ նշեց, որ կրկնակի քաղաքացիության առկայության մասին իրազեկման պարտավորությունը պահպանվում է միայն որոշ պաշտոնների հավակնորդների համար, այլ թվում` պետկառույցներում, ոստիկանությունում, Բանակում։

Հայաստանի ոստիկանության տվյալներով, այսօրվա դրությամբ գրանցված են Հայաստանում բնակվող, բայց մեկ այլ երկրի քաղաքացիություն ունեցող 100 հազար քաղաքացիներ։ Հիմնականում նրանք ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն նրանց 70-80 տոկոսն ապրում է Հայաստանի տարածքում։