Բավ է պառակտվել
18-11-2014 15:12

ՀՀ քաղաքացիներին գրանցվելուց ազատող համաձայնագրին ՌԴ-ն հավանություն է տվել

ՌԴ կառավարության Օրենսդրական գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համաձայնագրին, որը վերաբերում է մի երկրից մյուսը քաղաքացիների ժամանման կարգին: Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում: Հստակեցվում է, որ համաձայնագիրը նախատեսում է ժամանակավորապես՝ մինչեւ 30 օրով Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներին եւ Ռուսաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին ազատել գրանցման պարտավորությունից: Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ սույն համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում: Օրինագիծը կքննարկվի կառավարության նիստում: