Բավ է պառակտվել
08-09-2014 09:39

Այսօր Գրագիտության միջազգային օրն է

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նշվում Է Գրագիտության միջազգային օրը: Օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1966 թվականին՝ անգրագիտության վերացման հարցով կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկով: Խորհրդաժողովը տեղի է ունեցել Թեհրանում՝ 1965 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 8-ը այդ խորհրդաժողովի հանդիսավոր բացման օրն էր:  Օրվա հիմնական նպատակն է մեծացնել հանրության ջանքերը գրագիտության տարածման ուղղությամբ: Ներկա դրությամբ աշխարհում գրագետ մարդկանց թիվը հասել է մինչև 4 մլրդ-ի: Չնայած շատ երկրների ունեցած հաջողություններին՝ ավելի քան 860 մլն մեծահասակներ անգրագետ են մնում, իսկ ավելի քան 100 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում: