Բավ է պառակտվել
05-08-2015 13:30

Քաղաքաշինությունը Երևանում սխալ հիմունքներով է իրականացվում.Կարինե Դանիելյան.

Կլիմայի փոփոխությունները, որոնք արտահայտվում են տարբեր բնական աղետների տեսքով պատահական չեն, և իրենցից ներկայացնում են մարդկանց չմտածված արարքներին բնության պատասխանը: Այսօր հրավիրված մաուլի ասուլիսի ժամանակ այդ մասին է հայտնել «Հանուն մարդկային  կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:Նրա խոսքով, բնապահպանական խնդիրները արդեն վաղուց հայտնվել են միջազգային մակարդակի վրա և առաջացնում են միջազգային կառույցների անհանգստությունը, որոնք համաժողովներ են հրավիրում` միացյալ ուժերով դրանք հաղթահարելու համար: «Այսպես, ոչ շատ վաղուց Աղվերանում անցել է խորհրդաժոով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից և որին մասնակցում էին ՀՀ բոլոր նախարարությունները: Խորհրդաժողովի մասնակիցները փորձում էին վերլուծել առաջացած իրավիճակը և գնտել նրա լուծման ամենաճիշտ ուղին»,-նշել է նա, ավելացնելով, որ մարդկությունը, ցավոք, իր ագահությամբ շատ հեռու է գնացել և բնությանը հասցրել է անուղղելի վնասներ:Դանիելյանի խոսքով, Հայաստանը միայնակ չէ բնապահպանական հիմնախնդիրերի դեմ պայքարում, որոնք արտահայտվում են բնական աղետների տեսքով ամբողջ աշխարհով մեկ: Փորձագետի կարծիքով խնդիրների մեծ մասի պատճառներից է քաղաքաշինությունը և «կանաչ գոտիների» բացակայությունը: Վերջինիս խոսքով՝ քաղաքաշինությունը Երևանում սխալ հիմքերի վրա է իրականացվում. ոչնչացվում են «կանաչ գոտիներ»-ը, որոնք անհրաժեշտ են թթվածնի արտադրության համար, նրանց փոխարեն կառուցվում են առևտրի կենտրոններ, գրասենյանկներ և բանկեր: Այդ առումով առավել մեծ վտանգ է ներկայացնում քաղաքի կենտրոնը: «Մեծ խնդիր է իրենից ներկայացնում մասնավոր գոտու կանաչապատումը»,- ընդգծել է բնապահպանը, ավելացնելով, որ այդ տարածքները բախտի հույսին են թողնված, որովհետև գործարարներին առավել հետաքրքրում է եկամուտը:Կարինե Դանիոլյանի համոզմամաբ` Երևանի քաղաքապետարանի հսկողության ներքո գտնվող տարածքները ստանում են անհրաժեշտ խնամքը, անընդհատ ջրվում են, ինչը չի կարելի է ասել մասնավոր տարածքների մասին, որոնք կազմում են մեծամասնություն: «Մասնավոր տարածքներում տեղի է ունենում կանաչ տարածքների ոչնչացում` որպես հետևանք անհրաժեշտ խնամքի բացակայության»: Դանիելյանի կարծիքով այս աննշան թվացող խնդիրները` ի վերջո հանգեցնում են խոշոր բնապահպանական աղետների, որոնց մասին էլ զգուշացնում բնապահպանները:«Չի կարելի հավատալ այն ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք իրականացվում են մոնիտորինգի կենտրոնի կեղմից և հայտնում են առ այն, որ Երևանում բնապահպանական խնդիրներ չկան: Դրանք ունեն բազմաթիվ խնդիրներ` քիչ քանակությամբ և նեղ ընդգրկվածությամբ տվյալների օգտագործման պատճառով»,-ընդգծեց նա: Փորջագետի խոսքով` վերջնական տվյալ են ընդունվում գիշերային և ցերեկային դիտումների տվյալների միջինացված արժեքները` իրար հետ վերցված, ինչը ըստ նրա սխալ է: «Գիշերային ժամերին երթևեկությունը առավել նվազում է, օդը առավել մաքուր է դառնում, ինչը չի կարող հիմք լինել Երևանի բնապահպանական վիճակի բավարար գնահատելուն»,-եզրափակեց Կարինե Դանելյանը: