Բավ է պառակտվել
23-12-2016 12:38

Երևանի տարադրամի փոխանակման կետից մեծ գումար հափշտակած անձը, փորձել է փախնել երկրից

Իրավապահ մարմինները ձերբակալել են Երևանի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետից մեծ գումար հափշտակած անձին,- հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:


Պաշտոնական հաղորդագրության համաձայն. դեկտեմբերի 20-ին, ժամը 9.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել և մոտը եղած գումարը հափշտակել են:
Տվյալ սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ ժամը 9:00-ին սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին և հափշտակել պարկը, որի մեջ եղել է 7.000.000 ( մոտ 4,5 հազ. դոլար) դրամին համարժեք գումար, և դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: