Բավ է պառակտվել
22-01-2014 11:10

Ֆինանսավորվել է 30 գիտական միջոցառումներ, 220 գիտնականներ մեկնել են արտերկրներ՝ գործուղումների

Հայաստանի կրթության ու գիտության նախարարության գիտության հարցեով պետական կոմիտեի հիմնական գործունեությունը հարկավոր է բաժանել երեք ուղղությունների՝ իրավական դաշտի կատարելագործում, ընթացիկ գործունեություն ու միջազգային համագործակցություն: Այս մասին հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարարության գիտության հարցերով պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ամփոփելով 2013-ի ընթացքում կառույցի գործունեության արդյունքները: Նա հայտնել է, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունել է «Գիտական ու գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրինագիծը: Անդրադառնալով կոմիտեի ընթացիկ գործունեությանը՝ նա հաղորդել է, որ անցկացվել է գիտական ու գիտակրթական գործունեության պայմանագրայի ֆինանսավորման  11 մրցույթ: Նա նշել է, որ ֆինանսավորման է ներկայացվել 159 գիտական թեմա, որոնցից ֆինանսավորվել է 17-ը: Միջազգային համագործակցության ոլորտում, ինչպես Հարությունյան է ընդգծել, անցկացվել են միազգային մրցույթներ՝ Բելառուսական հանրապետական հիմնադրամի, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, ինչպես նաեւ Ռուսական հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ: