Բավ է պառակտվել
24-04-2015 13:33

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ընդունել։ Փաստաթուղթը քննարկման էր դրել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովը: Պետդուման «խոր ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»։ 
«Պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում ամուր խաղաղություն և անվտանգություն հաստատման»,- վստահ են պատգամավորները։ 
Պետդուման կարծում է, որ Եվրասիա մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիական հարաբերությունների և իրավահավասար համագործակցության, խաղաղության և արարման օրինակ։ 
Փաստաթղթում նշվում է, որ պատգամավորները հիմնվում են «արդարության սկզբունքների վրա և աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին», ինչպես նաև միջազգային հարցերում կողմ են հանդես գալիս «փոխադարձ հարգանքին և երկխոսությանը, որոնք անհրաժեշտ պայմաններ են նախկին և ներկայիս հակամարտությունները լուծելու, կողմերին հաշտեցնելու համար»։