Բավ է պառակտվել
23-12-2015 10:00

Ռուսաստանի Պետդուման կարող է սահմանափակումներ դնել Կոկա-Կոլայի վրա

Ըստ ՌԴ Պետդումայի Բյուջետային քաղաքականության հանձնաժողովի առաջին փոխնախագահ, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովի հակառուսական ամերիկյան պատժամիջոցների դեմ էքստրավագանտ պատասխան միջոց կլիներ քաղցր գազավորված խմիչքների վրա բարձր ակցիզային հարկերի ներդրումը, ինչը վերաբերվեր նաև Pepsi և Coca-Cola ապրանքատեսակներին: ԱՄՆ երեքշաբթի ընդլայնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը, այնտեղ ընդգրկելով Ղրիմի Գինեգործական է «Новый свет», «Массандра» և «Магарач» ընկերություները: Ընդհանուր առմամբ ցուցակում ներառվել են 34 ֆիզիկական և իրավաբանական անձիք: Այնտեղ հայտնվել են մի շարք ռուսաստանյան խոշորագույն Սբերբանկ, ՎՏԲ և «Ռստեխի» կառույցների «դուստր» ձեռնարկություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ¬ի գործողությունները համարում է «անտրամաբանական և ոչ բարեկամական»: «Դա այն գծի շարունակումն է, որն ավերիչ ազդեցություն ունի երկկողմ հարաբերությունների համար»,¬ նշել է Պեսկովը: Կրեմլում հայտարարել են պատժիչ ցուցակի ընդլայնման կապակցությամբ պատասխան միջոցներ պատրաստելու մտադրության մասին: «էքստրավագանտ և ԱՄՆ-ի համար շատ զգալի պատասխան միջոց կլիներ քաղցր գազավորված խմիչքների վրա բարձր ակցիզային հարկերի ներդրումը, ինչը վաղուց էր առաջարկվում: Առաջին հերթին կտուժեն Pepsi-ն և Coca-Cola-ն»,- ասել է Եմելյանովը: