Բավ է պառակտվել
18-03-2015 11:43

Պետդուման կքննարկի մահապատժի մասին օրինագիծը

ՌԴ Պետդուման մարտի 18-ին առաջին ընթերցմամբ կքննարկի մահապատիժը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել լիբերալ դեմոկրատների ներկայացուցիչ Ռոման Խուդյակովը: Պատգամավորի կարծիքով՝ մահապատիժ պետք է սահմանվի մանկապիղծների, ահաբեկիչների և սերիական մարդասպանների նկատմամբ: «Մենք պետք է չեղյալ հայտարարենք մահապատժի մոռատորիումը, հատկապես մեր դեմ վարվող Եվրոպայի և Ամերիկայի քաղաքականության ֆոնի վրա: Ես համարում եմ, որ այն ուղղված է մեր քաղաքականության դեմ», - ընդգծեց Խուդյակովը: Այսպիսով՝ 2014 թվականի սեպտեմբերին պատգամավորը հանդես էր եկել սփայսը տարածողների նկատմամբ մահապատիժ սահմանելու օգտին: 2013 թվականի դեկտեմբերին Խուդյակովը ուսումնասիրման է ներկայացրել ահաբեկչության, մանկապղծության և թմրանյութեր օգտագործելու քարոզման հոդվածներով նման մահապատիժ սահմանելու մասին նախաձեռնությամբ: Այնուամենայնիվ Խուդյակովի այս նախաձեռնությունները չեն ընդունվել Պետդումայի ներքին պալատի կողմից: