Բավ է պառակտվել
04-10-2016 11:18

Պետդուման տուգանքներ չի սահմանի «ծովահենային» կայքերից ֆիլմեր բեռնելու համար

Պետդումայի վեցերորդ գումարման տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Լևինն ասել է, որ պատգամավորները չեն նախատեսում քաղաքացիների համար «ծովահենային» կայքերից ֆիլմեր բեռնելու համար տուգանքներ սահմանել: Ըստ նրա, օրենսդրությունն այս ոլորտում կբարելավվի, անօրինական բովանդակությամբ ռեսուրսների վրա պայքարն ուժեղացնելու մասով:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները երկուշաբթի հաղորդել էին, հղում անելով անանուն աղբյուրներին, որ Ռուսաստանում, իբր քննարկվում է տուգանքների համակարգի ներդրման հնարավորությունը նրանց համար, ովքեր ապօրինաբար ֆիլմեր կբեռնեն: Ըստ հրապարակումների, խախտողներին պետք է գտնեին IP- հասցեով:

«Պետդուման կշարունակի պայքարել համացանցում անօրինական բովանդակությամբ կոնտենտների դեմ, օգտագործելով նույն մոտեցումները, որոնք օգտագործվել են նախկինում», - ասել է Լևինը: «Մասնավորապես, անհրաժեշտ է պայքարել «ծովահենային» կայքերի դեմ, որոնք ապօրինի տեսանյութեր են հեռարձակում և գումարներ վաստակում, խախտելով հեղինակային իրավունքները», - պարզաբանել է նա: