Բավ է պառակտվել
21-05-2014 14:28

ԱՄՆ Պետդեպի համար Ուկրաինայում ձերբակալված LifeNews-ի աշխատակիցները լրագրող չեն (տեսանյութ)

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, որ ԱՄն-ն վստահում է Ուկրաինայի ուժայինների հայտարարությանը այն մասին, որ LifeNews-ի ձերբակալված լրագրողները զենք են տեղափոխել և անհրաժեշտ է համարում պարզել նրանց մասնագիտական պատկանելիությունը:

"Ըստ տեղեկությունների, նրանք իրենց մեքենայի պահոցում տեղափոխել են զենիթային-հրթիռային համալիր: Ես չեմ ստուգել Ձեր պահոցը, սակայն դժվար թե այնտեղ նման բան գտնեմ: Հետևաբար ծագում է այս մարդկանց լրագրող լինելու կամ չլինելու հարցը", - ասել է Պսակինէ պատասխանելով թղթակիցներին ձերբակալելու պատճառների մասին լրագրողի հարցին:

Նա նաև նշել է, որ ձերբակալվածների մոտ գտել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամլո անցաքարտերը: Ընդ որում, նրա խոսքով, ԱՄՆ-ն պատրաստ է դատապարտել լրագրողներին ձերբակալելու փաստը, եթե հաստատվի նրանց մասնագիտական պատկանելիությունը: Պսակին ճշտել է, որ Պետդեպին այս տեղեկությունները տրամադրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները:

Իր հերթին LifeNews հեռուստաալիքի ղեկավարությունը զայրույթով է արձագանքել Ջենիֆեր Պսակիի հայտարարությանը և պատրաստակամություն է հայտնել տրամադրել աշխատակիցների անմեղության մասին վկայող բոլոր ապացույցները:

Իրենց հայտարարության մեջ մամուլի ներկայացուցիչները հրավիրում են ամերիկացի դիվանագետների ուշադրությունը այն փաստերին, որոնք վկայում են LifeNews-ի թղթակիցների առևանգման և նրանց հանդեպ բռնություն գործադրելու մասին:

"Սակայն առ այսօր չեն ներկայացվել որևէ փաստեր, որոնք վկայում են Ուկրաինայի անվտանության ծառայության կողմից հայտարարված լրագրողների՝ "ահաբեկիչներին աջակցելու" նպատակով Ուկրաինա մեկնելու մասին", - նշված է ղեկավարության նամակում:

Մարատ Սայչենկոյի և Օլեգ Սիդյակինի գործընկերները պատրաստ են հաղորդել Պետդեպին նրանց մասնագիտական կենսագրությանը վերաբերվող ցանկացած տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ազգային գվարդիան Կրամատորսկի մոտակայքում, որտեղ շարունակվում են ընդդիմադիրների և Կիևի ուժայինների միջև մարտերը, մայիսի կեսին, ձերբակալել է LifeNews- լրագրողներ Օլեգ Սիդյակինին և Մարատ Սայչենկոյին: Ուկրաինայի իշխանությունները նրանց մեղադրել են երկրի արևելքում "ահաբեկչությանը" աջակցելու մեջ: ՌԴ իշխանությունները պահանջել են Ուկրաինայից, այդ թցում նաւ ԵԱՀԿ-ի միջոցով, անհապաղ ազատ արձակել լրագրողներին, սակայն այս պահանջը դեռևս չի կատարվել:

Մայիսի 20-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության մամլո քարռուղար Մարինա Օստապենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ձերբակալված LifeNews հեռուստաալիքի լրագրողները խոստովանել են հարցաքննության ժամանակ, որ ներխուժել են երկրի տարածք առանց լրագրողական հավատարմագրերի, իսկ երկիրը այցելել են համերգին ներկա լինելու նպատակով:

Օստապենկոն նաև հայտարարել է, որ լրագրողների իրական նպատակը Սլավյանսկ ժամանելը և այնտեղ Դաշնայնության կողմնակիցների գործունեությունը լուսաբանելն էր: Նրա խոսքով, ձերբակալված անձինք խոստովանել են նաև այդ փաստը: Օստապենկոն հավելել է, որ հետաքննության տրամադրության տակ է հայտնվել ռուսաստանյան լրագրողների կողմից պատրաստված մի տեսանյութ, և հետագայում այն կցուցադրվի: Այս պահի դրությամբ ձերբակալված լրագրողների դեմ առայժմ չեն հարցուցվել որևէ մեղադրանքներ: Ձերբակալվածները գտնվում են Կիևում:

Ավելի վաղ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը ենթադրել է, որ կիևյան իշխանությունները կփորձեն հարցաքննության ժամանակ ստիպել լրագրողներին խոստովանել, որ իրենք զբաղվել են անօրինական գործունեությամբ: