Բավ է պառակտվել
08-09-2015 07:34

Սեպտեմբերի 8-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում չափազանց ակտիվ ցուցադրել իրենց անկախությունը՝ հատկապես արյունակցական կապերից: Արժե հարգանքով վերաբերվել մեծերին, ընտանեկան և ազգային պատմությանը: Տնային գործերը կարող են առաջին պլան դուրս գալ: Օրը հարմար չէ ռոմանտիկ հարաբերությունների և կողմնակի մարդկանց հետ հարաբերություններ պարզելու համար: Չարժե շտապել տեղափոխման, վերանորոգում սկսելու, կենսապայմաններն արմատապես փոխելու հարցերում:

Ցուլ

Այս օրերի հանգիստ ռիթմը Ցուլերի վրա բարենպաստ կազդի: Այն կօգնի հոգեբանական հավասարակշռության վերականգնմանը, կրքերի զսպմանը, ընտանեկան հարաբերությունների կայունացմանը: Եթե պաշտոնական պայմանագրով չավարտած պարտականություններ կամ անձնական բնույթի ժամանակին չկատարած խոստումներ ունեք, արժե շտկել իրադրությունը: Շտապողականության բացակայությունը թույլ կտա ամեն ինչ որակով անել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում խնայող լինել: Արժե խուսափել չմտածված քայլերից: Որոշ օգտակար բաներ հնարավորություն կա կես գնով գնելու, օրինակ՝ սեզոնային զեղչերի ժամանակ: Անպետք իրերից և հնացած սարքավորումներից արժե ազատվել՝ առանց ափսոսանքի: Թանկարժեք իրերը, ընդհակառակը, զգույշ վերաբերմունք են պահանջում, հնարավոր է՝ պրոֆեսիոնալ վերանորոգում: Դրանք կարող են լինել ինչպես մանր, այնպես էլ խոշոր իրեր, կահույք:

Խեցգետին

Խեցգետինները կարող են վերադառնալ կյանքի ծանոթ ռիթմին կամ հարմարվել հերթական նորամուծությանը: Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացրել է, այսօր ձեզ նորից ապահով կզգաք: Սակայն աստղերը հիշեցնում են, որ շուտով կարող եք զրկվել հարմար պայմաններից և սովոր պաշտպանությունից: Որպեսզի դրանք չկորցնեք, արժե արդեն հիմա սկսել մտածել դրանց պահպանման մասին: Դա կարող է լինել հարաբերությունների պաշտոնականացում, ապրանքանիշի գրանցում և այլն:

Առյուծ

Առյուծներին չի խանգարի դադար վերցնել արտաքին ակտիվ կյանքում: Օրը հարմար է միայնության համար՝ ինչպես կենտրոնացած աշխատանքի, այնպես էլ հանգստի նպատակով: Հատկապես կարևոր է վերականգնել ներքին հոգեբանական պաշարները, եթե ձեզ անձնական էներգիայի ծախսման հետ կապված ինչ-որ կարևոր գործ է սպասվում: Հնարավոր է ստիպված լինեք ժամանակ անցկացնել տանը՝ ծնողների կամ հին ծանոթների շրջապատում:

Կույս

Կույսերին այս օրերը հավելյալ հենման կետ են պարգևում, որը թույլ կտա ավելի վստահ նայել դեպի ապագա: Դա կարող է լինել ձեր կողմից փորձված գործողությունների սխեմա, պաշտոնական թույլտվություն, ձեզնից ավագ մարդկանց կողմից աջակցություն: Արժե տեսակավորել վերջին գտածոները, այդ թվում՝ ծանոթությունները, տեղեկատվական ալիքները, մասնագիտական խորհուրդները: Նոր բացահայտումները հեշտությամբ կներգրավվեն ձեր ծրագրերում:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի լուրջ վերաբերվել ընտանեկան գործերին և բնակարանի թեմային: Եթե ձեզ սպասվում են փոփոխություններ, օրինակ՝ տնից երկար բացակայելու եք, արժե հոգ տանել տարածքի և ունեցվածքի ապահովությանը, կարևոր նրբությունները համաձայնեցնել տնեցիների հետ: Չարժե նաև անուշադրության մատնել մասնագիտական ծրագրերը, պաշտոնական եկամտի չափսը: Այդ հարցերում արժե լիակատար հստակություն մտցնել:

Կարիճ

Այսօր Կարիճները կարող են լիովին ապավինել իրենց ինտուիցիային և փորձին: Հարմար պահ է աշխատանքի մեծ փուլի ավարտի, ինչ-որ գործողությունների, ջանքերի արդյունքներն ամփոփելու համար: Կարևոր գործերում ապահովված կլինեք ոչ միայն բարոյական աջակցությամբ, այլև պաշտոնական երաշխիքով: Նույնիսկ նոր վայրերում կարող եք անսպասելիորեն հանդիպել ծանոթ դեմքերի, ինչը կօգնի հարմարվել նույնիսկ ամենաբարդ միջավայրին:

Աղեղնավոր

Աղեղնավորները կբախվեն իրենց հեռատեսության և զգուշության կամ, հակառակը, թեթևամտության կամ անհեռատեսության պտուղների հետ: Տհաճ դատավճռի հետ արժե համակերպվել, սակայն կարող եք լրացնել բացթողումները և ապագայի համար օգտակար փորձ ձեռք բերել: Կարող է պաշտոնական ատյաններ այցելելու անհրաժեշտություն առաջանա: Հնարավոր է ակտուալ թեմա դառնա ապահոգագրությունը, ունեցվածքի բաժանումը կամ ժառանգումը:

Այծեղջյուր

Այսօր հատուկ ուշադրություն կպահանջեն պայմանավորվածությունները: Իրենց սպառած հարաբերությունները կարող են հրաժեշտի ժեստ պահանջել: Հաջող համագործակցությունը շարունակություն կպահանջի այլ մակարդակում: Չարժե շտապել պաշտոնական պայմանագրի հարցում՝ հատկապես, եթե ծրագրվում է աշխատանք արտասահմանում: Կանոնները և օրենքները, որոնցով սովոր եք ղեկավարվել, շուտով կարող են հնանալ:

Ջրհոս

Ջրհոսները կարող են ևս մեկ անգամ բախվել հին պարտականությունների կատարման հետ: Դրան կարող է դրդել մասնագիտական կամ ընտանեկան պարտքը: Բացառված չէ, որ, սովորության համաձայն, հայտնվեք ծանոթ վայրում և իներցիայով անցնեք առօրյա հոգսերին: Վայր դնել լիազորությունները, թե մնալ ձեր տեղում, մեծամասամբ ինքներդ կորոշեք: Հարմար պահ է աշխատանքից պաշտոնապես ազատվելու և պարտականություններն ուրիշին փոխանցելու համար:

Ձկներ

Օրվա իրադարձությունները և էմոցիոնալ ֆոնը Ձկների համար կայունացնող ազդեցություն կունենան: Ավելի վստաք կլինեք ձեր պաշտպանվածության, մասնագիտական իրավասության, ճիշտ ընտրության հարցում: Կհաստատվի մարդկանց, կազմակերպությունների հուսալիությունը, ում վրա հույս եք դրել և ում հետ ցանկանում եք համագործակցել: Բարեհաջող պահ է կարևոր տվյալների ստուգման և համակարգման համար, եթե պատրաստվում եք արտասահման մեկնել: