Բավ է պառակտվել
07-10-2015 08:20

Հոկտեմբերի 7-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերի մեծամասնության համար սա ոգեշնչման և ազատության օր է: Ձեր ազատությունն այսօր կարող եք զոհաբերել միայն հանուն սիրելի մարդկանց, մնացած բոլորը ստիպված կլինեն հաշտվել ձեր ազատասիրության հետ: Գործընկերային հարաբերություններն ավելի ներդաշնակ կլինեն, եթե դրանցում առկա է ընկերասիրություն և գործընկերոջ անհատական ինքնարտահայտման իրավունքի ճանաչում: Օրը հարմար է հանրային ելույթների համար:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում թուլացնել ուշադրությունը տնային և աշխատանքային իրադրության նկատմամբ: Հնարավոր է, որ այժմ կորցնեք հետաքրքրությունը ընտանեկան կամ աշխատանքային որոշ հարցերի նկատմամբ, որոնք նախկինում ձեզ հուզում էին: Բացառված չէ, որ մեկը լքի ձեր տունը, կամ փոխվի ձեր աշխատանքային գրաֆիկը: Փոփոխությունների դրական կողմը հինը մոռանալու և մերձավոր շրջապատի հետ շփմանն ավելի օբյեկտիվ մոտենալու հնարավորությունն է:

Երկվորյակ

Երկվորյակներին չի խանգարի հանգստյան օրը: Եթե գործը շատ է, արժե նախապատվությունը տալ ստեղծագործական կամ գովազդային մասին: Չարժե առանց անհրաժեշտության նստել գրասենյակում, ավելի լավ է կարճ գործուղման մեկնել կամ զբաղվել օգտակար կապերի հաստատմամբ: Ստեղծագործ անձանց աստղերը խորհուրդ են տալիս տաք հետքերով զարգացնել և ձևակերպել մտքում ծագած գաղափարները, այլապես հետո ժամանակ չեք ունենա:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել հեռավոր վայրեր մեկնելու, նոր աշխատանքային կամ ուսումնական փուլի անցնելու հարցերում: Այսօր արժե ցանկացած եղանակով պահպանել դրական տրամադրվածությունը: Տրամադրությունը բարձրացնելուն կօգնի հետաքրքրությունը նորաձևության, յուրօրինակ հայտնագործությունների, գիտական նվաճումների, արվեստի ժամանակակից ուղղությունների նկատմամբ:

Առյուծ

Ժամանակն է, որ Առյուծներն ավելի վստահ հայացք նետեն դեպի ապագա: Միաժամանակ արժե ընդունել սեփական անձի ներկայիս փոփոխությունները: Այս խորհուրդը վերաբերում է հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այսօր ուժ կունենաք հրաժարվելու ճաշակներից, չափանիշներից և արժեքներից, որոնց հետ արդեն մերվել էիք և որոնցից մինչև վերջին պահը չէիք ցանկանում բաժանվել: Իրավիճակը ձեզանից պահանջում է այլ մոտեցում գործերին և ռեսուրսներին:

Կույս

Կույսերը կկարողանան աստիճանաբար ազատվել նախկին գաղտնիքների բեռից և դրանց հետ կապված մտահոգություններից: Այսօր ձեր հին ցանկությունների իրագործման նոր ուղիներ կուրվագծվեն: Դրա համար անհրաժեշտ կլինի կապ պահպանել հնարավոր համախոհների հետ: Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ են տալիս ձեզ հետ ապագա չտանել անցյալի մեռյալ ուրվականներին: Այս դեպքում տեղին է իմաստուն խորհուրդը. անցյալից բաժանվե՛ք ծիծաղով:

Կշեռք

Կշեռքների համար օրվա հոգեբանական մթնոլորտը բարենպաստ է, սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս այսօր կարևոր քայլ նախաձեռնել: Այսօր կա՛մ ինքներդ մինչև վերջ չեք հասկանում սեփական ցանկություններն ու հնարավորությունները, կա՛մ հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում, որոնք հստակեցման կարիք ունեն: Այսօր կարող եք լավ ժամանակ անցկացնել ստեղծագործական զբաղմունքի շուրջ կամ ընկերների շրջապատում:

Կարիճ

Օրը Կարիճներին չի պարտադրում ամբողջական ինքնանվիրում: Գործն ավելի լավ է սկսել էնտուզիազմի ազդեցության տակ, օրինակ` ցանկանալով օգնել ընկերոջը: Չարժե զբաղվել լարված ֆիզիկական կամ մտավոր աշխատանքով: Միևնույն ժամանակ, ձեզանից կարող են պահանջնվել էմոցիոնալ ներդրումներ, յուրօրինակություն, ստեղծագործելու, մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն: Հնարավոր է ցուցադրեք ձեր ունակությունները ծրագրավորման, դիզայնի ոլորտում:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը էներգիայով լիցքավորման ևս մեկ օր են պարգևում: Դա կարևոր է, քանզի առջևում ձեզ բարդ ժամանակ է սպասվում: Ազատություն տվե՛ք ձեր երևակայությանը, մտովի ճանապարհորդություն կատարե՛ք ժամանակի և տարածության մեջ: Դրական լիցքեր կարող են հաղորդել արվեստի ժամանակակից ոճերը, գրական ֆանտաստիկ և երևակայական ժանրերը: Օգտակար կլինի համախոհների հետ շփումը, սոցկայքերում նամակագրությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր դրական և փոքր-ինչ արկածախնդիր տրամադրված կլինեն: Հնարավոր է ցանկանաք ինչ-որ բան փոխել տանը, հրավիրել ընկերներին, տոնախմբություն կազմակերպել: Վառ և ուժեղ էմոցիաներ ստանալու ձեր ցանկության մեջ աստղերը ոչ մի վատ բան չեն տեսնում: Դրանից ձեր գործերը չեն տուժի, քանզի այսօր քրտնաջան աշխատանքի համար լավագույն օրը չէ: Չարժե զրկել ձեզ մանր հաճույքներից, քազնի հետո կարող եք ժամանակ չունենալ:

Ջրհոս

Ջրհոսները ստիպված կլինեն կա՛մ մեկի հետ հավասար լինել, կա՛մ անցնել երկրորդ պլան: Մրցակցության մեջ կհաղթի ոչ թե ուժը, այլ ընկերությունը: Անձնական կյանքում չարժե որևէ բան նախաձեռնել, քանի դեռ պարզ չեն զուգընկերոջ իրական շարժառիթները: Այսօր խորհուրդ է տրվում նաև կանգնեցնել ստեղծագործական, գիտական կամ քաղաքական կարիերիայի, ծառայողական կամ ֆինանսական պարտականությունների բաշխման հետ կապված գործընթացները:

Ձկներ

Ձկներին այս օրը կօգնի հարմարվել նոր պայմաններին, հստակեցնել թիմում դերերի բաժանումը: Օրը հարմար է ընկերական ծառայություններ մատուցելու, կոլեկտիվում հավասարակշռության և ընկերասիրության վերականգնման համար: Չարժե հեռու մնալ ընհանուր հետաքրքրություններից, հրաժարվել մասնակցել կորպորատիվ միջոցառմանը: Գործերը հաջող կընթանան, եթե հետևում եք օրենքի տառին կամ վստահված անձի ցուցումներին: Վատ օր չէ ինքնազբաղ մարդկանց համար: