Բավ է պառակտվել
06-10-2015 07:59

Հոկտեմբերի 6-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում իրադրությունը փոխել օրվա սկզբում: Թարմ միտքը, անհրաժեշտ մարդը կամ տեղեկատվությունը կհայտնվեն կեսօրին մոտ: Հենց այդ ժամանակ արժե սկսել բանակցությունները, ստեղծագործական գաղափարներով փոխանակումը, անձնական կամ գործնական նամակագրությունը: Հաջող կլինեն վիզայի ձևակերպմանը, տոմսերի կամ տեղերի ամրագրմանն ուղղված գործողությունները, այցը համերգասրահ, ուսումնական հաստատություն:

Ցուլ

Ցուլերը ստիպված կլինեն փոխել շփման ոճը կամ մտածելակերպը: Ստիպված կլինեք ավելի ակտիվ շփվել ըտանիքի անդամների (ծնողների, երեխաների, տնեցիների), աշխատակիցների հետ, ում հետ համագործակցում եք, ինչպես նաև մարդկանց հետ, ում ծառայություններից հաճախ օգտվում եք: Կին Ցուլերի համար այսօր կարևոր է տնային կամ աշխատանքային մթնոլորտը, այն պետք է համապատասխանի և՛ կենցաղային պահանջներին, և՛ գեղագիտական ճաշակներին:

Երկվորյակ

Օրվա ընթացքում Երկվորյակների գործերը գնալով կլավանան: Ի հայտ եկող հնարավորությունները չարժե արհամարհել, ավելի լավ է դրանք օգտագործել հենց այսօր: Եթե ձեր ծրագրերը ծավալուն են և չեն տեղավորվում մեկ օրվա շրջանակներում, ցանկալի է այսօր անել առաջին քայլը: Հիանալի պահ է ստեղծագործելու, սիրային ժամադրության համար: Տնային կամ աշխատանքային հոգսերից արժե կենտրոնանալ առավել ստեղծագործական կողմերի վրա:

Խեցգետին

Առավոտը Խեցգետինները կարող են հատկացնել անձնական կարիքներին: Օրվա երկրորդ կեսը պայմաններ կստեղծի հաջող գնումների, ստեղծագործական կամ այլ զբաղմունքների համար: Հնարավոր են գումարային մուտքեր, նվերներ: Դժվար դեպքերում կօգնի անհրաժեշտ մարդու, գաղափարի, խորհրդի ի հայտ գալը: Կարող եք ֆինանսական խնդրի լուծման յուրօրինակ եղանակ գտնել: Չարժե հետաձգել կարևոր հարցերի շուրջ տնեցիների հետ խոսակցությունը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում վաղ առավոտից անցնել գործերին: Ավելի ռացիոնալ կլինի սպասել տոնուսի բարձրացմանը, որը տեղի կունենա կեսօրին մոտ: Այսօր անցանկալի են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները: Օրվա երկրորդ կեսը տրամադրում է ստեղծագործական, տոնական կամ ռոմանտիկ բնույթի միջոցառումների, աշխարհիկ զրույցների, սիրային նամակագրության: Արտաքինը կարող է դառնալ ձեր այցեքարտը, խորհուրդ է տրվում հետևել ձեր տեսքին:

Կույս

Կույսերի համար այս օրերն արդյունավետ կլինեն, ընդ որում՝ որքան հստակ լինեն մտադրությունները, այնքան ավելի բարձր կլինեն հաջողությունները: Չարժե հույսը դնել միայն ոգևորության կամ ուրիշների խորհուրդների վրա, ցանկությունները պետք է կշռադատված և մտածված լինեն: Օրվա սկզբում արժե մտածել գործողությունների ծրագիրը, որպեսզի մանրուքների վրա ժամանակ և գումար չծախսեք: Հանդիպումները, ուղևորությունները, գնումները չարժե անել առավոտյան:

Կշեռք

Կշեռքների գործերը կլավանան: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա մարդկանց աչքին երևալ ավելի վառ և շահեկան կերպարով: Հնարավոր է ստիպված լինեք գեղեցկության սրահ այցելել: Օրը լավ է յուրօրինակ դիտարժան միջոցառումների, խմբակային նախաձեռնությունների մասնակցելու համար, որտեղ գլխավոր դերերից մեկը ձերը կլինի: Երեկոն գերազանց կլինի տոնի, երեկույթի համար: Եթե ինչ-որ բանով տարված եք, առաջին պլան դուրս կգա ձեր հոբբին:

Կարիճ

Կարիճների կարևոր է պահպանել կապերն այն շրջանակների հետ, որտեղ նրանք ձգտում են հայտնվել: Այդ կապերն արժե պահպանել նույնիսկ այն դեպքում, երբ ձեր ծրագրերը փոխվում են: Նման կապերն անհրաժեշտ են, եթե կարիք ունեք արդյունավետ գովազդի, հովանավորության, անձնական քարտուղարի, ֆինանսական, իրավաբանական կամ ստեղծագործական հարցերով խորհրդատուի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ղեկավարության հետ զրույցի համար:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար գերազանց օր է: Ստեղծագործ անձնանց այն կնվիրի ինքնաարտահայտման ազատություն, գործնական անձանց առօրյա առաջադրանքի գեղեցիկ լուծում կհուշի: Այն նաև լավ է հանգստի, տոնի, սիրային և ընկերական հարաբերությունների զարգացման համար: Դերակատարություն կունենան հեռավոր վայրերի, արտասահմանցի գործընկերների հետ կապերը: Շատերի համար սկզբունքային կարևորություն կունենան ընտրության խիստ չափորոշիչները:

Այծեղջյուր

Օրվա ընթացքում Այծեղջյուրների տրամադրությունը կլավանա: Դրական աշխարհընկալումը կապված կլինի բարդ շրջանի ավարտի, երկարատև սահմանափակումների վերացման, հոգնեցուցիչ պարտականություններից ազատման, պարտքերի փակման հետ: Հնարավոր են հաջող սրամիտ լուծումներ՝ կապված ֆինանսական, ստեղծագործական, կենցաղային, կարիերային հարցերի, երեխաների դաստիարակության հետ:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում առօրյա հոգսերով զբաղվել առավոտյան, իսկ օրվա մնացյալ հատվածը հատկացնել օգտակար շփումներին: Օրվա երկրորդ կեսը լավ է անձնական բնույթի խոսակցությունների, խորհրդատվությունների, պայմանագրերի կնքման համար: Հեռանկարային ներդաշնակ հարաբերություններն արժե փոխադրել ավելի լուրջ հարթություն: Գործնական հանդիպումներն ավելի հաջող կստացվեն, եթե հստակ կանոնակարգն ուղեկցվի նաև ոչ պաշտոնական երանգներով:

Ձկներ

Առավոտյան շատ Ձկներ քնի կամ միայնության կարիք կզգան: Օրվա երկրորդ կեսը լավ կլինի հատկացնել գործնական նամակագրությանը, գործընկերների հետ շփմանը: Արժե նորից կարգի բերել աշխատասենյակը, հստակեցնել ժամանակացույցը, առանձնացնել առաջնային առաջադրանքները: Հաջող պահ է մասնագիտացված ծառայությունների և խորհրդատվությունների համար: Որևէ հիմնարկ այցելությունը կուրախացնի իր արդյունքներով: