03-10-2015 07:58

Հոկտեմբերի 3-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում դադար վերցնել հոգնեցուցիչ հոգսերից: Այսօր ողջունվում է չափավոր շարժունությունը: Միջավայրի փոփոխությունը դրական տպավորություններ կառաջացնի, իսկ մաքուր օդը բարենպաստ ազդեցություն կունենա ձեր նյարդային համակարգի վրա: Լավ կլինի հյուրընկալվել, մասնակցել ինչ-որ խաղի: Հնարավոր է հանդիպում մեկի հետ, ում համակրում եք: Կարելի է ամբողջ օրն անցկացնել սիրելի անձնավորության, երեխաների հետ:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ապավինել հանգամանքներին: Չարժե պայմաններ թելադրել, ավելի լավ է հարմարվել ուղեկցի կամ տնեցիների ճաշակներին, ընկերախմբի կանոններին: Օրը հարմար չէ կամքի ուժը մարզելու, նպատակաուղղված վարժությունների համար: Հնարավոր են մանր ինքնաբուխ գնումներ ձեզ կամ ձեր մտերիմների համար: Ձեր ընտրության վրա կարող է ազդել ուրիշի խորհուրդը կամ գովազդը:

Երկվորյակ

Երկվորյակներին այս օրը կօգնի վերականգնել իրենց շուրջ ներդաշնակությունը կամ խաղաղությունը սեփական հոգում: Իրադրությունը թույլ կտա վայելել կյանքը և օգտագործել ստեղծված իրավիճակի լավագույն կողմերը: Կարելի է հանդիպել համակրելի մարդկանց կամ հեռանալ վայրից, որը ձեզ հոգնեցնում, նյարդայնացնում է: Կարող եք հաճելի պահ ապրել, եկամուտ ստանալ կամ ձեր հարցին դրական պատասխան ստանալ: Հաջող օրեր են ռոմանտիկ հանդիպման համար:

Խեցգետին

Օրվա մթնոլորտը Խեցգետիններին կօգնի ամրացնել հաղորդակցման հմտությունները, զարգացնել գրական և գեղագիտական ճաշակը: Առաջընթացի համար ձեզ շատ բան անհրաժեշտ չի լինի, ուղղակի բաց լինել արտաքին ազդեցությունների համար՝ չհրաժարվելով ձեր հիմնական սկզբունքներից: Ցանկացած շփում հաջող կլինի, եթե խաղաղասեր եք, շրջապատին չեք պարտադրում ձեր սովորությունները: Գնումները հաջող կլինեն, եթե լսեք ուրիշների խորհուրդները:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում մոռանալ գործերի մասին և լիարժեք հանգիստ կազմակերպել: Արժե ընտրել սոցիալական կյանքը, աշխարհից չփակվել: Աստղերը խորհուրդ չեն տալիս անփութորեն վերաբերվել ձեր արտաքին տեսքին: Հիանալի օր է այցերի, ժամադրությունների, մշակութային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև գեղեցկության սրահ, հագուստի, կոշիկի խանութ այցելելու համար: Օրվա ընթացքում սպասվում են հաջողության պահեր, ընկերներից ուշադրության նշաններ:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում հրաժարվել ուղղակի նախաձեռնությունից, առաջնորդության հավակնությունից: Այսօր նման դերը ձեզ կզրկի որևէ բանի հասնելու հնարավորությունից, որքան էլ որ ջանաք: Ձեր ցանկությունների իրագործման համար արդյունավետ կլինեն ավելի նուրբ եղանակները: Դա հատկապես կարևոր է, եթե ցանկանում եք մեկին դուր գալ: Շահավետ տպավորություն կգործեք, եթե զիջման գնալու պատրաստակամություն ցուցաբերեք:

Կշեռք

Կշեռքներին հիանալի օր է սպասվում: Այսօր կարող եք ապավինել ձեր ինտուիցիային, տրամաբանությանը, դիվանագիտական փորձին: Ձեր դատողություններն անսխալ կլինեն գեղագիտության, նորաձևության, ստեղծագործության, տեղեկատվության փոխանակման հարցերում: Մտածված և հաջող կլինի հագուստի, կոսմետիկայի, աքսեսուարների ընտրությունը: Անհրաժեշտ մարդիկ իրենք կհայտնվեն և արագ կարձագանքեն ձեր կանչին:

Կարիճ

Կարիճներին օգտակար կլինի փոխել միջավայրը: Եթե դա արդեն տեղի է ունեցել, արժե գտնել դրա դրական կողմերը և ուշադրություն չդարձնել նյարդայնացնող գործոններին: Դա թույլ կտա թուլանալ, այլ կերպ նայել վերջին իրադարձություններին, ինչ-որ մեկի հետ նորից հաշտվել, համաձայնության գալ: Այսօր զգացմունքներն այնքան էլ խորը չեն և կարող են առաջանալ պարզ հետաքրքրասիրությունից:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում ձգտել ղեկավարի և ուղղություն տվողի դերին: Ավելի լավ է ժողովրդավարություն, հավասարը հավասարի հետ շփման պատրաստակամություն դրսևորել: Հատուկ դեր կխաղա անմիջական զրույց վարելու ունակությունը: Զուտ գործնական հանդիպումներն այսօր ակտուալ չեն: Կարելի է ավելի շատ ուշադրություն հատկացնել սիրային հարաբերություններին, համախոհների հետ շփմանը: Հիանալի օր է հաշտության համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են լիակատար ազատություն չստանալ, սակայն այսօրվա հոգսերում անպայման հաճելի կողմ էլ կգտնվի: Եթե կարողանաք տեսնել այն, օրը օգուտով կանցնի: Չարժե ընկճվել, ինքնազգացողության վրա լավ ազդեցություն կունենա դրական տրամադրվածությունը: Տրամադրությունը բարձրացնելուն կօգնի ընտանի կենդանու հետ շփումը: Հնարավոր է վերանա առողջության մասին անհանգստությունը: Շփման մեջ ցանկալի է անմիջականություն:

Ջրհոս

Ջրհոսների անձնական կյանքն այսօր լի է հաճելի պահերով: Եթե հարաբերությունները լարված են եղել, դրական էմոցիաները կօգնեն մոռանալ տարաձայնությունների մասին և սիրելի անձնավորության մեջ նորից տեսնել գրավիչ գծերը: Օրը հարմար է միասին զվարճանքների մասնակցելու, կարճ ուղևորությունների և զբոսանքների, ճանապարհորդությունների ծրագրման, ստեղծագործական նախագծերի քննարկման, ամուսնության համար:

Ձկներ

Ձկների համար այսօր կարևոր է կենցաղային կամ հոգևոր կացարան ունենալ: Ավելի լավ է մնալ տանը, եթե տնեցիների հետ խոսելու բան ունեք, Ճանապարհին արժե դադար վերցնել: Եթե իրական կյանքում չեն համընկնում ձեր ճաշակներն ու կարծիքները, արժե պահպանել կապը վիրտուալ համախոհների հետ: Այսօր հնարավոր է ռոմանտիկ թեքումով նամակագրություն, գործնական կամ չեզոք շփումները կարող են ավելի անձնական բնույթ ստանալ: