Բավ է պառակտվել
29-09-2015 08:20

Սեպտեմբերի 29-ի աստղագուշակ

Խոյ

Մի շտապեք և մի շտապեցրեք ուրիշներին, աշխատեք հեռու մնալ սնահավատությունից, այսօր այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բացի անհաջողություններից ու տհաճություններից: Դժվար կլինի գործի վրա կենտրոնանալը, ինչ-որ կարևոր բան մոռանալու վտանգի առաջ եք: Խոչընդոտները հաղթահարելու գործում մեծ դեր են կատարում հարազատները: Նրանց վրա կարող եք հույս դնել ողջ օրվա ընթացքում: Երեկոն խոստանում է լավ նորություններ ու հաճելի անակնկալներ:

Ցուլ

Այսօր համառ եք ու լուրջ տրամադրված, այդ իսկ պատճառով էլ կհասնեք ձեր ուզածին: Գործատու ցուլերն այսօր կկարողանան ոգևորել աշխատակիցներին համարձակ քայլերի գնալ: Երեկոն հիանալի ժամանակ է ընկերների հետ հանդիպելու և լավ ուրախանալու համար: Հնարավոր են նաև հանդիպումներ այն մարդկանց հետ, ում վերջին ժամանակներս շատ էիք կարոտել: Լավ ավարտ կունենան ճանապարհորդությունները:

Երկրվորյակ

Գործեք վստահ և կհասնեք շատ բաների: Օրը հարմար է և՛ նոր գործնական հարաբերություններին սկիզբ դնելու և՛ հին կապերը վերականգնելու համար: Համակիրներին ընտրեք ուշադրությամբ և անշտապ, քանի որ նրանցից այսօր շատ բան կախված կլինի: Անձնական կյանքում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը, նոր սիրային կապեր, սեր առաջին հայացքից կամ հանդիպում մի մարդու հետ, ով կփոխի ձեր կյանքը: Երեկոյան կարող եք հյուրընկալվել ընկերներին կամ բարեկամներին:

Խեցգետին

Ձեզ մոտ շատ բան գերազանց կստացվի; Բարդ առաջադրանքները կկատարեք այնպիսի հեշտությամբ, որ շրջապատին կմնա միայն մեկ բան՝ զարմանալ: Կարող եք զբաղվել փաստաթղթային, ֆինանսական հարցերով: Անձնական կյանքում սխալներ թույլ չտալու գործում օգնում է ինտուիցիան, որի հուշումները միշտ ճիշտ ժամանակին են ու տեղին: Մտերիմների հետ մանր վեճերը բացառված չեն, բայց ձեզ հաջողվում է հարթել կոնֆլիկտները:

Առյուծ

Այս օրը խոստանում է մասնագիտական հաջողություններ, առաջընթաց բիզնեսում: Հավակնոտ առյուծները հնարավորություն կունենան բարձրանալ ծառայողական սանդղակում: Լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների մոտ: աջող կլինեն նոր սկսած ծրագրերը: Սա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև ստեղծագործական կողմին և անձնական կյանքին: Մի հետաձգեք այն ծրագրերի իրականացումը, որոնք կունենաք այսօր:

Կույս

Օրվա առաջին կեսն անցնում է շատ արդյունավետ: Դուք հասցնում եք ավելի շատ բան, քան նախատեսել էիք: Վերջացնում եք այն աշխատանքները, որոնց վրա ուրիշ ժամանակ ավելի երկար կաշխատեիք: Երեկոյին մոտ լավատեսական տրամադրությունը գնալով ընկնում է: Դուք նյարդայնանում ու բարկանում եք մանրուքների պատճառով: Ավելի լավ է չնախատեսեք լուրջ գործեր, քանի որ սխալներ թույլ տալու հավանականությունը մեծ է:

Կշեռք

Կարևոր ու պատասխանատու օր է: Ձեր ընդունած որոշումներից է կախված մոտակա մի քանի օրերի աշխատանքի զարգացումը: Դուք շատ ուշադիր եք, նկատում եք այն ամենը, ինչ ուրիշները չեն կարողանում: Շատ կշեռքներ ճիշտ որոշումներ կկայացնեն ինտուիցիայի շնորհիվ, որն այսօր գործում է առանձնահատուկ սրությամբ: Զգույշ եղեք երեկոյան, քանի որ այս ընթացքում կարող են դժվարություններ առաջանալ:

Կարիճ

Օրվա առաջին կեսին ավելի լավ է զգույշ լինեք. այս ժամանակ առանց մտածելու կարող եք սխալներ թույլ տալ, ինչ որ բան բաց թողնել տեսադաշտից, վիճել գործընկերների կամ համակիրների հետ: Քիչ-քիչ կբարձրանա տրամադրությունը, ավելի հեշտ կլինի բարդ իրադրություններում կողմնորոշվելը, հասկանալ՝ ինչ են զգում շրջապատողները: Երեկոն հանգիստ ու ներդաշնակ ժամանակ է, հարմար և՛ շփման, և՛ հանգստի համար:

Աղեղնավոր

Շատ բարեհաջող օր է: Դուք պատրաստ եք շատ բաների, հաջողության եք հասնում բառացիորեն ամեն ինչում: Հնարավոր է ստանաք լավ, օգտակար նորություններ: Գործում եք վստահ: Էնտուզիազմը և ոգևորությունը աննկատ չեն մնա: Դուք հմայիչ եք և շատերի մոտ հետաքրքրություն եք առաջացնում: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, այդ թվում և աշխատավայրում: Անձնական կյանքում փոփոխություներ կլինեն դեպի լավը:

Այծեղջույր

Օրը զգուշություն կպահանջի ամեն ինչում: Նույնիսկ ամենամանր դետալներում պետք կգա ամեն քայլի մանրամասն դիտարկում: Ուժ գտեք, որպեսզի դիմակայեք առաջացած դժվարություններին: Հույս դրեք միայն սեփական ուժերի վրա: Եթե նույնիսկ այսօր դուք օգնություն ստանաք, ապա ոչ այնպես, ինչպես ուզում էիք: Ցանկալի է հետաձգել ֆինանսական հարցերի քննարկումը և հրաժարվել ամեն տեսակի գնումներից, բացի նախատեսվածներից:

Ձրհոս

Հեշտ օր չէ, սրա իրադարձությունները ձեզ անհանգստություն կպատճառեն: Աշխատավայրում կառաջանան մեծ թվով խնդիրներ, որոնք կստպեն ձեզ կասկածել ընտրած ճանապարհի ճիշտ լինելուն: Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնել: Ցանկալի է, հրաժարվեք բարդ հարցերի քննարկումից. առաջին հերթին ֆինանսական: Սիրահար զույգերը կարող են խնդիրներ ունենալ, չվստահել միմյանց, բայց շուտով այդ խնդիրները ևս կվերանան:

Ձկներ

Կարևոր ու հետաքրքիր օր է: Խոստումնալից է. կլինեն հաջողություններ աշխատավայրում և ուսման մեջ: Լավ ժամանակ է գործարքների կնքման ու փաստաթղթային հարցերով զբաղվելու համար: Երեկոն կարելի է ասել ամենալավ ժամանակն է շփման համար: Լավ կանցնեն բոլոր տեսակի հանդիպումները: Արագորեն լեզու եք գտնում նոր ծանոթների հետ և հաճույքով զրուցում բոլորի հետ: