Բավ է պառակտվել
27-09-2015 08:03

Սեպտեմբերի 27-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերը լիարժեք հանգստի հնարավորություն կստանան: Արժե դրանից օգտվել, եթե ձեզ լարված աշխատանքի շրջան է սպասվում: Այսօր օգտակար կլինի հրաժարվել ավելորդ շփումներից, վազվզոցից, բարդ առաջադրանքների լուծումից: Դրական ազդեցություն կունենա հանգիստ մթնոլորտը, զբոսանքը, լավ քունը: Չարժե ձեզ զրկել ցանկացած զբաղմունքից, որը կարող է արթնացնել ձեր հիշողությունը և երևակայությունը: Այս օրերին սրվում է նաև ինտուիցիան:

Ցուլ

Այս օրը Ցուլերին թույլ կտա շատ չլարվել, շատ ժամանակ չծախսել տնային գործերի և գործնական հարցերի լուծման վրա: Եթե կանգնեք նպատակաուղղված ակտիվ գործունեության և հանգիստ ժամանցի միջև ընտրության առջև, կարելի է ընտրել երկրորդ տարբերակը: Հոգեբանական, էմոցիոնալ հարմարավետությունը ձեզ համար կարող է կենցաղային հարմարություններից ավելի կարևոր լինել: Այսօր չարժե զբաղվել այնպիսի հարցերի քննարկմամբ, որոնք զբաղցնում են ձեր ողջ ժամանակը:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս չշտապել ծրագրեր կազմելու, որոշումներ կայացնելու, գնահատականների և եզրակացությունների հարցում: Եթե մոտ ապագայում ձեզ սպասվում է լուրջ խոսակցություն, անդառնալի քայլ, պատասխանատու ելույթ, հարցազրույց, բանավեճ, քննություն, կրկնակի օգտակար կլինի լինել լռության և անորոշության մեջ գտնվելը: Այս օրերին կարող եք հաճույք ստանալ երևակայության թռիչքից, տարբերակների մտովի քննարկումից:

Խեցգետին

Խեցգետիններին դժվար կլինի համակերպվել իրադրության առօրեության հետ: Լիակատար հստակության փոխարեն շատերը կգերադասեն խորհրդավորության մթնոլորտը: Հնարավոր է մեծ հետաքրքրություն հեռավոր երկրների, օտար մշակույթների, լեգենդների և առասպելների նկատմամբ: Կարող է սրվել նաև երաժշտության, ռոմանտիկայի, հոգեբանական նրբությունների և հոգևոր կյանքի նկատմամբ ձգտումը: Երեխաները ծնողների հավելյալ ուշադրության կարիքը կզգան:

Առյուծ

Առյուծների տրամադրությունը կախված կլինի այն դերից, որը նրանց կյանքում խաղում են զգացմունքներն ու զգացողությունները: Եթե դուք զգայուն ռոմանտիկ անձնավորություն եք, սիրում եք երաժշտությունը, պոեզիան, բնությունը, հետաքրքրվում եք հոգեբանությամբ և կրոնով, գաղտնիքներով և հանելուկներով, չեք ձանձրանա, ձեր օրը հագեցած կլինի ինտենսիվ ապրումներով: Եթե ավելի պրագմատիկ եք, օրվա իրադարձություններում ոչ մի արտառոց բան չեք տեսնի:

Կույս

Կույսերի համար վտանգավոր կլինի ընկնել ինքնաբավության պատրանքի մեջ: Լիարժեք փոխհարաբերությունների համար անհրաժեշտ է լսել շրջապատի կարծիքը, մեծահոգություն դրսևորել, գնալ մանր զիջումների: Եթե ձեր կողքին զգայուն և նրբասիրտ անձնավորություն է, արժե ավելի շատ քնքշություն դրսևորել: Եթե ագրեսիվ տպավորություն թողնեք, վստահություն չեք ներշնչի, և նույնիսկ մտերիմները կարող են ձեզանից գաղտնիքներ պահել:

Կշեռք

Կշեռքներին այսօր օգտակար կլինի թուլացնել ոչ միայն ֆիզիկական, այլև ինտելեկտուալ ակտիվությունը: Եթե հայտնվել եք փակուղում, չարժե տագնապած նոր տեղեկատվություն փնտրել, ավելի լավ է նորից վերլուծել արդեն եղած տվյալները: Այսօր ինտուիցիան կարող է հուշել ձեզ դետալները, որոնք բաց էիք թողել: Անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել առողջությանը: Օգտակար կլինի շատ հեղուկ օգտագործել, բարենպաստ ազդեցություն կունենա խորը քունը:

Կարիճ

Կարիճների կյանքում այսօր գերակշռող են դրական տպավորություններն ու տրամադրությունները: Իրավիճակը թույլ է տալիս ոչ մի տեղ չշտապել, ամբողջությամբ ձեզ նվիրել հոբբիին, ռոմանտիկային կամ հանգստին: Հնարավոր է զուգահեռ հետաքրքրություն երկու գործով, գաղափարներով և մարդկանցով: Տիպիկ Կարիճների համար կարևոր է թույլ չտալ էմոցիոնալ քաղց: Ստեծղագործ անձանց խորհուրդ է տրվում ուղղակի հետևել երևակայությանը:

Աղեղնավոր

Աղեղնավորնեը լավ կանեն այս օրն անցկացնեն հանգիստ, անվտանգ վայրում: Այսօր առաջին պլանում էմոցիոնալ հավասարակշռությունն է: Առանց դրա ընկնում է կենցաղային հարմարությունների և այլ արտոնությունների արժեքը: Կարևոր է այն ամենը, ինչն օգնում է ձեզ պահպանել ներքին և արտաքին կայունությունը: Արժե խուսափել նրանցից, ովքեր ձեզ մոտ գրգռվածություն են առաջացնում կամ ձեզ թշնամաբար են վերաբերվում: Օրվա ֆոնը կարող է լինել անվստահությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կգնահատեն հետաքրքիր տպավորությունները, որոնք պարգևում է այս օրը: Օրինակ` այսօր կարելի է համեմատել նույն օբյեկտի, վայրի, երևույթի նկատմամբ հին և նոր զգացողությունները: Հարմար օր է նրանց համար, ովքեր ցանկանում են սրել ինտուիցիան, խորաթափանցությունը: Սիրային կամ աշխատանքային ինտրիգը հաճույքի աղբյուր կդառնա, եթե գիտեք, որ անխոցելի եք: Չարժե տարվել նման խաղերով, եթե ձեր կարգավիճակը դեռևս անորոշ է:

Ջրհոս

Ջրհոսներին օգտակար կլինի հրաժարվել ցանկացած վազվզոցից, թուլանալ, մոռանալ օրվա խիստ ռեժիմի մասին: Էներգիան, որ այսօր նման կերպ կխնայեք, վաղը թույլ կտա առանց մեծ ջանքերի հասնել ցանկալիին: Եթե ձեզ սպասվում է ոչ միանշանակ իրադարձություն, դժվար գործ, արժե մտքում պտտել նույն սցենարի մի քանի տարբերակ: Պահեստային տարբերակները հոգեբանական հավելյալ ապահովագրություն կլինեն, եթե ձեզանում մինչև վերջ վստահ չեք:

Ձկներ

Ձկների համար այսօր կենսական անհրաժեշտություն է հանգիստը, լռությունը և ապրումների, երազների, երևակայությունների աշխարհում խորասուզվելը: Հնարավոր է հետաքրքրություն հոգեբանական և համակարգչային խաղերի, ինտրիգների նկատմամբ: Շրջապատի վրա կարող եք բազմադեմ մարդ-առեղծվածի տպավորություն թողնել: Երազում կամ իրականում կարող եք տեսնել մի նշան, որը ուրշներին ոչինչ չի ասի, իսկ ձեզ համար բավականին պերճախոս կլինի: