Բավ է պառակտվել
26-09-2015 09:07

Սեպտեմբերի 26-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում հանգստյան օրերին պատասխանատու քայլ ձեռնարկել: Այս օրը կարող է ձեր կամ այլ մարդկանց նկատմամբ անվստահութուն, մանրուքների նկատմամբ չափից դուրս զգայունություն առաջացնել: Իրադարձությունները դժվար կանխատեսելի են, խնդիրներ ավելացնել կարող է սրված զգայունությունը: Գործողությունները կարող են անհետևողական լինել: Հնարավոր է քնկոտություն, նեղացկոտություն, գրգռվածություն:

Ցուլ

Ցուլերի գործողություններին այսօր կարող են ղեկավարել ենթադրություններն ու կանխատեսումները: Հնարավոր է սկսեք շարժվել ինչ-ինչ երազանքի իրագործման ուղղությամբ: Ձեր ընտրած ուղին ընդհանուր առմամբ ճիշտ կլինի, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով կարող եք հաճախ շեղվել դրանից: Հնարավոր է, որ թերագնահատում եք առաջադրանքի դժվարությունը, հենվում եք հնացած կանոնների և հասկացությունների վրա:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում ենթարկվել սեփական պատահական տրամադրություններին: Րոպեական քմահաճույքը կարող է դրդել անխոհեմ քայլի, որն իր հերթին ունակ է հարվածել ձեր կյանքի միանգամից մի քանի ոլորտների: Արժե համոզվել, որ ճիշտ եք ընկալում իրադրությունը, ձեզ և այլ մարդկանց օբյեկտիվ եք դիտում: Ձեզ համար կարևոր մարդկանց մտադրությունները կարող են ավելի լուրջ դուրս գալ, քան դուք կարծում եք:

Խեցգետին

Խեցգետինները կարող են չմտահոգվել իրենց բարեկեցության մասին: Նույնիսկ կրիտիկական պահին չեք կորցնի զգացմունքային հավասարակշռությունը: Հնարավոր թերությունները, հակասությունները, թյուրիմացությունները չեն խանգարի պահպանել ձեր նախաձեռնությունների վերջնական հաջողության նկատմամբ հավատը: Վիթխարի դերակատարություն կունենա ձեր հավատը, աշխարհայացքը: Միշտ կգտնվեն մարդիկ՝ պատրաստ ձեզ աջակցելու:

Առյուծ

Առյուծները ճիշտ կանեն հաշվի առնեն դեպքերի քողարկված կողմը, սովորեն ընկալել ուրիշի պահվածքի իրական շարժառիթները: Վատ չի լինի նաև հասկանալ սեփական տրամադրություններն ու գաղտնի ցանկությունները: Քանի դեռ չեք ճշտել իրադրության «երկրորդ ծրագիրը», չարժե անցնել հաջորդ գործողությանը: Նշանակալի ոլորտներում գերադասելի է հետևելը և սպասելը: Եթե մարդն անհուսալի է և ձեր նկատմամբ անարժան մտադրություներ ունի, միանգամից նկատելի կլինի:

Կույս

Շրջվելով նոր ուղղությամբ՝ Կույսերին խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել: Ձեր գլխավոր խնդիրն այժմ կարող է դառնալ և՛ լավի, և՛ վատի չափազանցման միտումը: Կարող եք կասկածել ուրիշի ազնվությանն ու հուսալիությանը, ստացած տվյալների հավաստիությանը: Բացառված չեն նաև ձեր իսկ նկատմամբ կասկածները: Ցանկացած տատանում առիթ է կանգ առնելու, որպեսզի շտկեք մարտավարությունը և հստակեցնեք ծրագրերը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում այս հանգստյան օրերին ամբողջությամբ կենտրոնանալ իրենց վրա: Շատերն այժմ գտնվում են կարևոր որոշում կայացնելու գործընթացում, ինչը որոշակի հետք է թողնում նրանց մտքերի, զգացմունքների, արարքների վրա: Կարող եք արհամարհել ձեզ շրջապատող իրականությունը, չնկատել ձեզ տրվող նշաններն ու ազդանշանները, չընկալել նուրբ հոգեբանական նյուանսները, անփութորեն վերաբերվել առօրյա պարտականություններին:

Կարիճ

Կարիճների մեծամասնությունն առաջիկա երկու օրերի համար ճիշտ մարտավարություն կընտրեն: Չարժե արհամարհել ներքին ձայնի հուշումները: Ամենաճիշտը ձեզ համար կլինի ինտուիտիվ որոշումը: Օրինակ՝ կարող եք ներել մեկի զանցանքը, եթե զգում եք, որ դա հանգամանքների բերման հետևանքով է: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս ամեն ինչ ներել՝ գիտակցաբար աչք փակելով բացահայտ արատների, չար մտադրությունների վրա:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար անհանգստությունների աղբյուր կարող են դառնալ կենցաղային պայմանները, ընտանեկան գործերը, հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները: Այսօր ուժգնանում է տան, ընտանիքի, մտերիմների նկատամամբ պատասխանատվության զգացումը: Ոմանք կարող են ընտանիքն ընկալել որպես իրենց ազատության և ինքնաիրացման խոչըդոտ, եթե կախվածություն ունեն ծնողներից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր կարող են ստանալ բազմաթիվ հակասական և ոչ միանշանակ տպավորություններ: Ոչ բոլոր տեսածներն ու լսածները կտեղավորվեն ձեզ սովոր համակարգում: Գործերի նման դրությունն առավել հավանական է, եթե հանգստյան օրերն անցկացնում եք տնից հեռու, գտնվում եք արտասահմանում: Բացառված չէ, որ հենց այս օրը ձեզ դրդի նախկին համոզմունքների ավելի ակտիվ վերանայման: Որոշ դեպքերից գլուխ հանել կօգնի ուսուցիչը, թարգմանիչը, ուղեկցորդը:

Ջրհոս

Ջրհոսները կարող են անցնել կասկածների շղթայի միջով: Դա շատ բնական է, եթե գտնվում եք ճանապարհի սկզբին և բախվում եք ձեզ համար նոր առաջադրանքների հետ: Դեպքերի իրական պատկերը կարող է տարբերվել ձեր հաշվարկներից: Հնարավոր են կասկածներ՝ կապված ձեր ծրագրերի ֆինանսական, գաղափարական, իրավական, բարոյական կողմերի հետ: Բացառված չէ, որ առաջին պլան դուրս գան վստահության հարցերը: Անվստահությունը կարող է ազդել ձեր պահվածքի վրա:

Ձկներ

Ձկների գլխավոր ռեսուրսն այսօր դառնում է ընկալունակությունը, զգայունությունը: Կարող եք որսալ ամենանուրբ ազդանշանները, սակայն հնարավոր են խնդիրներ դրանց ճիշտ վերծանման հետ: Ձեր համակրանքն ու հարգանքը կարող են վերածվել կույր երկրպագության և անսահման վստահության: Եթե ինչ-որ բանից վախենում եք, վախը ձեզ կարող է ուղղակի պարալիզացնել: Չարժե ո՛չ իդեալականացնել, ո՛չ պախարակել մարդկանց, ամենաիմաստուն մոտեցումը կլինի ոսկե միջինը: