25-09-2015 07:05

Սեպտեմբերի 25-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերը դժվար պահ են ապրում` նախկին ռազմավարության և մարտավարության փոփոխություն: Կարող է խտանալ ձեր օրվա ռեժիմը, ընդլայնվել պարտականությունների ցանկը: Հնարավոր է, որ դա ձեր կարիերայի, ուսումնական պրակտիկայի կամ առողջության պահանջն է: Չնայած փոփոխությունների անհրաժեշտության ակնհայտությանը և տեղի ունեցողի նկատմամբ հետաքրքրությանը` չարժե չափազանց ակտիվ միանալ նոր գործընթացին:

Ցուլ

Ցուլերը ճիշտ կանեն հետևեն ընդունված ծրագրին: Ակտիվ գործողությունները ձեզ մեծ հաջողություն են խոստանում, սակայն` քիչ ուշ: Արժե ստուգել տեխնիկայի, սարքավորումների, համակարգչի վիճակը: Եթե կախված եք ուրիշի աջակցությունից, համոզվե՛ք, որ անհրաժեշտ մարդիկ անհրաժեշտ պահին ձեզ օգնություն կցուցաբերեն: Եթե աշխատատար գործողությունների շրջան է ծրագրված, արժե մեկնարկը հետաձգել գոնե մինչև հաջորդ օրը:

Երկվորյակ

Այս օրերի զգացմունքային ֆոնը Երկվորյակների համար բարեհաջող է: Սակայն գործին կարող են խառնվել ավելի լուրջ գործոններ, քան տրամադրությունն է: Դրանց ազդեցության տակ ձեզ կարող է հետապնդել աճող անհանգստությունը: Հնարավոր է գրգռվածություն` կապված ընտանեկան իրադարձությունների, կարևոր հարաբերությունների, մասնագիտական կամ բնակարանային դրության հետ: Խորհուրդ չի տրվում որևէ գործողություն նախաձեռնել` բացի ամենաանհրաժեշտից:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում այսօր չափից դուրս շատ լսել ինտուիցիային: Այսօր ներքին ձայնը ձեզ կարող է խաբել` հատկապես, եթե գտնվում եք անսովոր դրության մեջ, շրջապատված եք նոր դեմքերով: Առավել տպավորվող Խեցգետինները ողջ օրը կարող են նյարդայնանալ` չհասկանալով իրենց անհանգստության պատճառը: Գիշերվա մոտ կարող է իրադարձություն տեղի ունենալ, որը ձեզ կամ ձեր շրջապատին կմղի վճռական գործողությունների:

Առյուծ

Առյուծների ակտիվությունը տեղափոխվում է այլ դաշտ, որը պահանջում է հավելյալ գործնականություն և գործարարություն: Հնարավոր է, որ ցանկանաք եկամտի նոր աղբյուր ձեռք բերել, ամբողջությամբ վերակառուցել ձեր կյանքի ոլորտներից մեկը: Այս պայմաններում հնարավոր է ստիպված լինեք բաժանել ընկերական և գործնական կապերը, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել աշխատանքից դուրս հետաքրքիր շփումից: Այս օրերին կարելի է ամրապդնել փոխըմբռնումը:

Կույս

Կույսերն անհամբեր ցանկանում են գործել` միևնույն ժամանակ մտահոգվելով իրենց նախաձեռնությունների ճակատագրի մասին: Աստղերը հուշում են, որ այժմ ձեր մեկնարկը կարող է թույլ լինել, սակայն խորհուրդ չեն տալիս անխոհեմ գործել: Այսօր ավելի լավ է ավարտել առօրյա գործերը և տեղ ազատել սպասվող գործողությունների համար: Ձեզ չի խանգարի նաև մտքերն ազատել սովոր կարծրատիպերից` թողնելով դրանցից միայն ամենաօգտակարները:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում սահմանափակվել իրադրության վրա մակերեսային հայացքով: Մոտ ապագայի համար ճիշտ ռազմավարություն ընտրելու համար անհրաժեշտ է տեսնել դեպքերի թաքնված դրդապատճառները և հասկանալ ուրիշների արարքների գործնական շարժառիթները: Չարժե տարվել զբաղմունքներով, որոնք թուլացնում են ձեր առողջությունը, ցածրացնում են աշխատունակությունը, իջեցնում են ձեր ինքնավստահությունը:

Կարիճ

Օրվա ընթացքում Կարիճները դժվար թե բախվեն արտաքին կտրուկ փոփոխությունների հետ: Հետաքրքիր գործունեության մեջ խորանալուն կարող է խանգարել ձեր ցածր տոնուսը, անհարմար դրությունը, ընտանեկան մթնոլորտը կամ այլ օբյեկտիվ հանգամանք: Գիշերվա մոտ, ընդհակառակը, շատ Կարիճներ զգացմուքների անսպասելի ներհոսք կունենան, կարթնանա գործնական ակտիվությունը, ստեղծագործական երևակայությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ աճում է իրենց զբաղեցրած տեղի իրավունքը գործողություններով ապացուցելու ցանկությունը: Աստղերը հիշեցնում են, որ մթնոլորտը, որն օգնում է ձեր առաջընթացին, միաժամանակ ձեզ համար կարող է սթրեսոգեն լինել: Ձեզ անհրաժեշտ է հեռատեսություն, համբերություն, պրոֆեսիոնալիզմ և փորձ: Եթե չունեք այս որակները, ստիպված եք ձեռք բերել, սակայն այդ գործընթացը կարող է շատ դաժան լինել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում է լարված աշխատանքի և ուսման նոր փուլ: Բացառված չէ, որ այն խլի ձեր ողջ ուժերը: Այսօր արժե ստուգել, թե արդյոք բավարար են ձեր ռեսուրսները, որպեսզի այդ փուլն անցնեք առանց էքսցեսների և օգուտով: Գիշերվա մոտ հնարավոր է անսպասելի էմոցիոնալ վերելք, որը կմղի աշխատելու և չարչարվելու, սակայն աստղերը խորհուրդ են տալիս մարել անկոչ էնտուզիազմը և քնել, որպեսզի առավոտյան լավ մարզավիճակում լինեք:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հաշվի նստել իրենց ինքնազգոցողության և տրամադրության հետ: Լավ կլինեն սովոր զբաղմունքները, որոնք շատ էներգիա չեն խլում և հանգստության ու հարմարավետության զգացողություն են ստեղծում: Չի խանգարի հրաժարվել ավելորդ շփումներից, ազատվել գրգռող, ագրեսիվ մարդկանց ընկերակցությունից: Ուշ երեկոն կարող է ստեղծել շտապողականության և կոնֆլիկտի մթնոլորտ: Արժե հրաժարվել հրավերներից և առաջարկություններից:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում շրջահայաց լինել, խուսափել նոր գործերի միանալուց, չարձագանքել սադրանքներին, չլինել անծանոթ կասկածելի վայրերում, թույլ չտալ իրենց նկատամբ ապօրինի գործողություններ կիրառել: Կարող են ի հայտ գալ ազդեցիկ թշնամիներ, որոնք կձգտեն ձեր դեմ պայքարել ձեր իսկ զենքով: Զգացմունքների պոռթկումը կարող է բերել անհետևողական գործողությունների, կոպիտ սխալների, վտանգի, կարևոր մարդու հետ վիճաբանության: