Բավ է պառակտվել
24-09-2015 08:21

Սեպտեմբերի 24-ի աստղագուշակ

Խոյ

Օրը հարմար է ոչ պաշտոնական շփման, ապագայի ծրագրերի քննարկման համար: Շատ Խոյերի կձգեն նմանատիպ հայացքներ ունեցող մարդիկ: Պահանջ կզգաք նորություններով փոխանակվելու: Բացառված չէ, որ օրվա մեծ մասը ստիպված լինեք անցկացնել համակարգչի առջև: Այս օրերը նաև տրամադրում են վիրտուալ սիրավեպերի, սնում են պլատոնական զգացմունքները: Այդ ալիքի վրա կարելի է թարմացնել համացանցային ծանոթությունները:

Ցուլ

Հարմար օր է անսովոր առաջադրանքներ լուծելու համար: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար շատ Ցուլեր ստիպված կլինեն վերակառուցել մտածողությունը, երբեմն գործել իրենց ճաշակների և սովորությունների դեմ: Մեծ դեր կխաղա իրազեկությունը, ընկերասիրությունը, կապեր պահպանելու և տեղեկատվություն ստանալու ունակությունը: Ղեկավարների և գործարարների համար կարևոր կլինի հաշվի նստել աշխատակիցների կարծիքների հետ:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են ազատվել տհաճ պարտականություններից: Այս օրերի մթնոլորտը ձեզ համար լիովին ներդաշնակ է: Ձեզ ազատ և անկաշկանդ կզգաք ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ տնից հեռու, անծանոթ միջավայրում: Գերազանց պայմաններ են ստեղծվում կրթության, գրական և ցանցային աշխատանքի, հին ծանոթոների հետ հանդիպելու, համախոհներ որոնելու համար: Կարող եք հաջողությամբ անցնել մրցույթը, հարցազրույցը:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս դուրս գալ սովոր շրջանակներից, սկսել նոր չափորոշիչներ կիրառել ուսման ոլորտում, շփման, կենցաղի մեջ: Այս օրերի մթնոլորտը թույլ կտա ավելի ազատ նայել շատ բաների՝ անկախ ստանդարտներից, ավանդույթներից և հեղինակություններից: Չարժե արհամարհել առաջադեմ տեխնոլոգիաները, վերջին նորությունները, նորաձևության միտումները: Պահվածքում չի խանգարի ավելի շատ անկաշկանդությունը:

Առյուծ

Առյուծները կարիք ունեն հստակեցնելու ծանոթության շրջանակը: Եթե նորից կարիք ունեք նախկին համախոհների ներկայության, տեղեկացրե՛ք ձեր մասին և մնացե՛ք կապի մեջ: Հաջող շփման գրավականն այսօր կլինի դիվանագիտությունը, հանդուրժողականությունը, ընկերասիրությունը, քաղաքավարի երկխոսության պատրաստակամությունը: Կարևոր է բաց լինել նորի համար և պատրաստ լինել փոխել հայացքները, եթե փաստերի տրամաբանությունն այդպես է հուշում:

Կույս

Առօրյա պարտականությունները կարող են պահանջել ինտենսիվ աշխատանք համակարգչի առջև: Միաժամանակ կհաջողվի անհրաժեշտ մարդկանց հետ կապեր հաստատել: Դրանք կարող են լինել գործընկերները, ենթակաները, հաճախորդները, ընկերները: Ձեզ կարող են գրավել նաև տարբեր միությունները, խմբակները: Ոչ պաշտոնական շփման համար գերազանց պլատֆորմ կլինի համոզմունքների նմանությունը, ընդհանուր հոբբին:

Կշեռք

Կշեռքները կարող են փայլել շփվողականությամբ, ճաշակով, ստեղծագործական մտածողությամբ, հաջող կդրսևորեն իրենց խորհրդատվության, դիզայնի, միջնորդության, ծրագրավորման ոլորտներում: Օրը հաջող է նորաձև հագուստի, բույրերի, ակտուալ աքսեսուարների գնման համար: Կին Կշեռքներին խորհուրդ է տրվում զբաղվել արտաքինի նրբություններով: Կարող եք նոր կոսմետիկ գիծ փորձել, համեմատել զանազան վարպետների ծառայությունները:

Կարիճ

Օրը Կարիճներին օգնում է թիմի ձևավորման հարցում, սակայն՝ միայն ազատ շփման, ընկերական համակրանքի մակարդակում: Փաստաթղթերի պաշտոնական կնքումը, պարտականությունների բաշխումը, կոնկրետ գործնական նրբությունների և ֆինանսական դետալների քննարկումն ավելի լավ է թողնել ավելի հարմար պահի: Այսօր ակտուալ է ոչ պաշտոնական շփումը: Ինչպես հին ընկերներին, այնպես էլ պոտենցիալ համախոհներին այսօր կարող եք հրավիրել ձեր տուն:

Աղեղնավոր

Աղեղնավորներին անհրաժեշտ է հետաքրքիր շփում կամ տեղեկատվության ներհոսք: Տրամադրությունը և օրվա ծրագրերը կարող են թելադրվել անցյալի որևէ գործոնի կողմից: Հնարավոր է սոցկայքերում ծանոթներ գտնեք, նորություն ստանաք հին ընկերոջից կամ գործընկերոջից: Կարելի է հանդիպում կազմակերպել դպրոցական ընկերների հետ: Շատ Աղեղնավորների համար կարևոր կլինի ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնելը, այլև հոգեպես մտերիմ մարդկանց հանդիպելը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին չի վնասի ինչ-որ թեթև փորձը: Դա կարող է լինել անսովոր ճաշացանկ, հագուստի այլ գունային համադրում, նոր էկզոտիկ բույր: Բացառված չէ, որ ինչ-որ նորություն ցանկանաք էլեկտրոնիկայի ոլորտում: Մասշտաբային ծրագրերի դեպքում՝ ճիշտ կլինի սկսել փոքրից, այդ ժամանակ անհաջողությունը ձեզ վրա շատ թանկ չի նստի: Եթե ձեզ ինչ-որ բան պարզ չէ, չարժե ամաչել ավելորդ կամ «հիմար» հարց տալուց:

Ջրհոս

Ջրհոսների համար առաջնային կլինեն անձնական հետաքրքրությունները, սեփական շփման շրջանակը: Իհարկե, շրջապատի ճաշակներն ու խնդրանքները նույնպես հաշվի կառնվեն, սակայն սեփական կարիքները, ամեն դեպքում, կմնան առաջնային: Հաջող օր է զանազան մանր թարմացումների համար, որոնք ձեզ կյանքը վառ գույներով կլցնեն: Այսօր բնազդաբար կընտրեք հենց այն, ինչը ձեզ համար օգտակար և հեռանկարային է:

Ձկներ

Շատ Ձկների համար այսօր ակտուալ և ձգող է վիրտուալ շփումը: Ձեզ համար շատ տեղեկատվական կարող է լինել համացանցը: Դրա շնորհիվ կկարողանաք բազմապատկել ձեր գիտելիքները, ընդլայնել աշխարհայացքն ու հարստացնել բառապաշարը: Տվյալներ ստանալու և ճշմարտությունը պարզելու համար արժե մոռանալ անձնական հակակրանքի մասին: Հարմար պահ չէ համառ որոնումների համար, որոնք անհրաժեշտ ջանադրման դեպքում հաջողությամբ են պսակվում: