Բավ է պառակտվել
02-10-2015 07:15

Հոկտեմբերի 2-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերը շատ տեղեկատվություն կստանան, որից ելնելով` օրվա ընթացքում հաճախ կփոխեն մարտավարությունը: Հնարավոր են ուղևորություններ անծանոթ վայրեր, տրանսպորտի և երթուղու փոփոխություն: Ճանապարհին բացառված չեն խցանումները, խափանումները, խառնաշփոթը: Ծրագրերը և պայմանավորվածություններն ավելի հստակ կարող են իրագործվել առավոտյան, սակայն նույնիսկ այդ դեպքում հնարավոր չի լինի խուսափել մանր խնդիրներից:

Ցուլ

Տիպիկ Ցուլերին այսօր դժվար կլինի հարմարվել առաջարկվող ռիթմին: Օրն առավելագույն ճկուն մարտավարություն է պահանջում: Հնարավոր է, որ չկարողանաք հասցնել ավելի արագաշարժ գործընկերների հետևից, շրջանցել մրցակիցներին, ավարտին հասցնել նախատեսած բոլոր գործերը: Աստղերը խորհուրդ են տալիս չհուսահատվել և գործել ձեզ հարմար ռեժիմով: Շուտով հնարավորություն կստանաք հասնել մյուսներին և նույնիսկ շրջանցել:

Երկվորյակ

Երկվորյակների համար տեղեկատվական կլինի յուրաքանչյուր րոպեն: Առավոտը գործելու ազդակ կտա, կարող եք ճանապարհ ընկնել կամ զբաղվել հրատապ գործով: Հնարավոր է, որ ձեզ խթանի խնդրանքը, հրամանը կամ պարտքի զգացումը: Ջանքերի արդյունքները կարող են համեստ լինել, եթե դուք նորեկ եք: Աստղերը խորհուրդ են տալիս չհուսահատվել, եթե ինչ-որ բան առաջին փորձից չի ստացվում: Օրը հարմար է ինտելեկտուալ նախաձեռնությունների և ուսման համար:

Խեցգետին

Խեցգետիններին օգտակար կլինի գործել ցուցումների համաձայն: Այս օրերը կօգնեն միանալ անհրաժեշտ տեղեկատվական հոսքին, հարմարվել անսովոր մթնոլորտին, բավարարել առաջնային հետաքրքրասիրությունը: Ավելի շատ ծանրաբեռնվածություն է սպասվում մտքի և երևակայության վրա: Արդյունքում կարող եք ձեզ խաչմերուկում զգալ: Հոգսառատ կլինի առաջին աշխատանքային կամ ուսումնական օրը, նոր մարդկանց կամ ծրագրերի հետ ծանոթացումը:

Առյուծ

Առյուծները ճիշտ կանեն տարբերակեն նպատակային շփումը ազատ կապերից: Օրը հարմար է մարդկանց հետ թեթև փոխգործակցության համար: Կարող եք օգտվել հարմար առիթից` վերականգնելու հետաքրքիր կապերը, տեղեկատվական ալիքները: Գործնական ցանկացած մակարդակի շփման մեջ չի խանգարի զգուշությունը: Ամենալավ պահը չէ խոշոր գործարքների, վճարումների, գնումների համար: Լավ ծրագրի իրագործմանը կարող են խանգարել չմտածված դետալները:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել առօրյա գործերով: Այսօր չարժե ընթացք տալ կարևոր գործերին, քանի որ մեծ է վատ մեկնարկի հավանականությունը: Հնարավոր է, որ պատկերը դեռ հստակ չեք պատկերացնում, կամ լիարժեք գործողությունների համար դեռ անհրաժեշտ հանգամանքները չեն ձևավորվել: Ձեզ կարող են դավաճանել գործընկերները, բացառված չէ նաև ձեր կողմից անփութությունը: Չարժե ապավինել միայն սեփական ուժին և շնորհին:

Կշեռք

Կշեռքներին հաջողություն է սպասվում ուսման և հաղորդակցության հետ կապված գործերում: Զրուցակիցների վրա կազդի ոչ միայն ձեզնից հոսող տեղեկատվությունը, այլև ձեր անձնական ոճը: Կարևոր հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն առավոտյան: Լավ ժամանակ է պաշտոնական այցերի համար: Օրը հարմար է նաև ստեղծագործական աշխատանքի համար: Կարող է ակտիվանալ սիրային նամակագրությունը: Գործնական առաջարկությունները ստուգման կարիք կզգան:

Կարիճ

Կարիճներին բավարար չի լինի ըմբռնել գործի էությունը և համոզված լինել իրենց ճշմարտացիությանը: Դեպքերն ավելի արագ կզարգանան, եթե բաց եք շփումների համար, կարողանում եք բանակցությունների համար անմիջական մթնոլորտ ստեղծել, տիրապետում եք բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում շփման հմտություններին: Ձեզ համար կարևոր կլինի նաև լավ ռեակցիայի առկայությունը և ճկունությունը, որպեսզի ժամանակին հարմարվեք անսպասելի փոփոխություններին:

Աղեղնավոր

Աղեղնավորներին անհրաժեշտ կլինի ցանկացած զրույց պահելու ունակություն: Դա ձեզ ավելի հեշտ կլինի ընկերական միջավայրում կամ ռոմանտիկ մթնոլորտում: Գործնական ոլորտում կարևոր է զրուցակցին չբացել ձեր բոլոր ծրագրերն ու մտադրությունները, քննադատորեն մոտենալ ուրիշի առաջարկություններին, ճշտել տվյալները: Դա կրկնակի կարևոր է, եթե լուրջ դիրք եք զբաղեցնում կամ ոչ պաշտոնական առաջնորդ եք հանդիսանում: Չարժե վտանգել հեղինակությունը:

Այծեղջյուր

Շատ Այծեղջյուրների մոտ առաջին պլան կմղվեն առօրյա գործերը: Սակայն ցանկացած մանրուք ձեզ բացահայտում կթվա, եթե փոխել եք աշխատանքը կամ անծանոթ առաջադրանք եք ստանձնել: Գործերը վարել և սովորել դժվար կլինի առանց տեղեկատվական աջակցության: Չարժե արհամարհել տեխնիկական և բժշկական խնդիրները: Անհրաժեշտ է բացառել վազվզոցը, անհամբերությունը, քանզի այժմ կատարվող որոշ գործողություններ արդյունք կտան ոչ միանգամից:

Ջրհոս

Օրվա դրական մթնոլորտում Ջրհոսները կարող են թուլանալ և չնկատել որոշ պերճախոս նրբություններ: Ցանկացած գործում այսօր չեք խուսափի անակնկալներից, մանր անհաջողություններից, ինչպես նաև հաջողության անսպասելի պահերից: Լավ արդյունքներ է խոստանում գրական և ստեղծագործական գործունեությունը: Չարժե զբաղվել քիմիայի և տեխնիկայի հետ կապված բացահայտ վտանգավոր զբաղմունքներով:

Ձկներ

Ձկներին կարող է ողջ օրը հետապնդել անվստահության զգացումը: Արժե ապահովագրվել, եթե ձեզ սպասվում են բարդ բանակցություններ կամ ձեզ համար մեծ նշանակություն ունեցող այլ միջոցառումներ: Ցանկալի է անվտանգության միջոցներ ձեռնարել դեղերի, թունավոր նյութերի հետ շփվելիս: Չարժե միանգամից խոսքերից անցնել գործողությունների, այդ թվում` ակտիվ համագործակցության: Մեծ է փորձի պակասի պատճառով անհաջողության հավանականությունը: