15-10-2015 08:53

Հոկտեմբերի 15-ի աստղագուշակ

Խոյ

Շարժում սիրող Խոյերին այս օրերը կարող են ձանձրալի թվալ: Օրը չի առանձնանում իրադարձությունների զանազանությամբ, սակայն թույլ է տալիս հանգիստ մթնոլորտում հղկել վարպետությունը: Հանգամանքներն անտեսանելի խոչընդոտներ են ստեղծում: Աշխատանքը կընթանա իներցիայով, նախօրեին տրված տեմպով: Հնարավոր է սևեռվածություն մեկ զբաղմունքի, կերպարի, զգացմունքի վրա: Երևակայությունը կարող է սնել ֆիլմը, երաժշտությունը:

Ցուլ

Ցուլերը կունենան ամենը, որպեսզի սիրելի անձնավորության հետ շփումից էմոցիոնալ ներդաշանակություն զգան: Արժե զիջումների գնալ նրանց համար, ում գնահատում և սիրում եք: Դա դժվար չի լինի, որովհետև այժմ շատ հարցերում դուք նույն ալիքի վրա եք, ձեր պահանջմունքներն ու գործողությունների ոճն ինչ-որ տեղ նման են: Օրը նպաստում է համատեղ աշխատանքի շարունակությանը, հոգեկան կապվածության խորացմանը, ռոմանտիկ ժամադրությանը:

Երկվորյակ

Երկվորյակների ռացիոնալ դատողության մեջ այսօր անընդհատ մխրճվում են էմոցիոնալ գնահատականները: Դա խանգարում է հստակ ձևակերպել միտքը, այդ իսկ պատճառով չարժե շատ խոսել խորը անհանգստությունների մասին: Բացառություն կարող է դառնալ գրական աշխատանքը և անձնական օրագրի վարումը, որում կարող եք ազատ խոսել այնպես, ինչպես ցանկանում եք: Աշխատանքային նկատառումները ցանկալի է հնարավորինս պարզ արտահայտել:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր իրենց կդրսևորեն որպես զգայուն և ստեղծագործ անհատներ, ովքեր ունեն հավատ և իդեալներ: Կարող է իր մասին հիշեցնել անցյալը, բացառված չէ թեթև կարոտ հեռացած կայունության, կանխատեսելիության, հին սիրո նկատմամբ: Նախկին զգացմունքները կհարստանան հավելյալ երանգներով: Կարող է վերադառնալ հին հոբբիի նկատմամբ հետաքրքրությունը: Եթե ստեղծագործ մասնագիտություն ունեք, արժե մտածել ձեր տաղանդների այլընտրանքային կիրառման մասին:

Առյուծ

Կյանքի արտաքին կողմն այսօր կողմնորոշիչ նշանակություն չի ունենա: Կարող է ուժգնանալ էմոցիաների նկատմամբ կարիքը: Միաժամանակ, բացառված չէ բարձր անվտանգության չգիտակցված ձգտումը, խնդիրներից թաքնվելու ցանկությունը: Որոշ Առյուծները ժամանակավորապես ինքնամփոփ կամ նստակյաց կդառնան: Հոգևոր սնունդ կտա երաժշտությունը, հիշողությունը, երազանքը: Հնարավոր է ուժգին կապվածություն մտերիմ մարդկանց, հարազատ վայրերին:

Կույս

Այս օրը Կույսերի համար հարմարավետ է, առաջին հերթին` հոգեբանական առումով: Շրջապատողներն այսօր կա՛մ կհիանան ձեզնով, կա՛մ կկարեկցեն ձեզ, իսկ ըմբռնման մթնոլորտում կկարողանաք սարեր շուռ տալ: Այսօր չարժե կտրուկ փոխել նպատակը, աշխատանքի գործիքները, գործողությունների սովոր ծիսակարգը: Արտաքին չեզոքությունն օգտակար կլինի սկսված գործերին: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել ձեզ հատկապես հետաքրքրող դետալներին:

Կշեռք

Կշեռքները ճիշտ կանեն գտնեն զբաղմունք, որն իրենց հոգևոր բավարարվածություն կպարգևի: Եթե այսօր ձեզ համար անխուսափելի է առօրյա աշխատանքը, հոգևոր սնունդ կարելի փորձել գտնել դրանում: Առաջադրանքը կհեշտանա, եթե ձեր գործունեությունը կապված է աջակցության, ծառայություններ մատուցելու հետ: Նրանց հետ, ում չեք վստահում, ցանկալի է ձեզ զուսպ պահել: Չարժե վառ արտահայտել ձեր անսվտահությունը և պահանջներ դնել:

Կարիճ

Կարիճներն այսօր կարող են այնքան խորանալ իրենց գործերում, որ կդադարեն նկատել ժամանակը, արձագանքել կողմնակի աղմուկներին և նկատողություններին: Բացառված չէ արդյունավետության նվազում` հատկապես օրվա վերջում: Օրվա գլխավոր առավելություններից մեկը, որը ձեզ կուրախացնի, այն է, որ կհաջողվի գործն ավարտել առանց ավելորդ շտապողականության` սիրով հղկելով բոլոր դետալները: Անձնական հարաբերություններն այսօր տագնապ չեն հարուցի:

Աղեղնավոր

Լարված հյուծող աշխատանքն այսօր Աղեղնավորների համար ցանկալի չէ: Փոխարենը կարելի է ուշադրություն հատկացնել երևակայություն, խորաթափանցություն, մոտեցման խորություն, գործնական կամ ստեղծագործական հոտառություն պահանջող զբաղմունքներին: Բացառված չէ, որ ստիպված լինեք ոչ պաշտոնական հանձնարարություն, անձնական խնդրանք կատարել: Նման աշխատանքը խորհուրդ է տրվում ժամանակին հասցնել ավարտին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրով կշարունակեն գործը, որն իրենց դուր է գալիս: Կարող են համընկնել անձնական և գործնական շարժառիթները, ինչը կավելացնի ոգևորությունը և թույլ կտա մինչ ուշ երեկո արդյունավետ աշխատել: Մի շարք գործողություններ ինքնաբերաբար կամ հիշողությամբ կանեք` օգնության և հուշումների կարիք չզգալով: Հիանալի պահ է նաև ընկերական փոխօգնության, սիրային կամ սեքսուալ ներդաշնակությունը վայելելու համար:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում իրենցից ռեկորդներ պահանջել: Բացառություն են այն դեպքերը, երբ ոգեշնչման ներհոսք եք զգում, ձգտում եք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, օգտագործում եք ինչ-որ բացառիկ հնարավորություն: Սակայն այս դեպքերում նույնպես գերհոգնածությունը երեկոյան կարող է վերածվել գրգռվածության և հոգնածության: Այսօր վատ օր չէ ձեր ներկայիս աշխատունակության, ֆիզիկական և հոգեկան դիմացկունության սահմանը որոշելու համար:

Ձկներ

Ձկների համար կարևոր է պահպանել էնտուզիազմն ու հավատը: Հենց դրանք կլինեն ձեր գործողությունների գլխավոր դրդիչ ուժը: Էներգիայի գերազանց աղբյուր կդառնա կողքից օգնությունն ու կարեկցանքը: Շատ Ձկների համար լավագույն նվերը կլինի հարգարժան մարդու կամ միության հավանությունը, սիրելի անձնավորության աջակցությունը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես ամրապնդեք սիրային շփման առավել դրական կողմերը: Ամուսնական միության մեջ հավելյալ ազդակ կարող է ստանալ փոխադարձ էրոտիկ հրապուրանքը: