Բավ է պառակտվել
13-09-2015 09:24

Սեպտեմբերի 13-ի աստղագուշակ

Խոյ

Այս օրը Խոյերի համար մեծ խնդիրներ չի ստեղծում, սակայն անհոգության էլ չի տրամադրում: Հանգամանքները կարող են ինչ-որ անհրաժեշտության մասին հիշեցնել: Որքան ծավալուն են ապագայի ձեր ծրագրերը, այնքան կարևոր է այժմ ուշադրություն դարձնել դետալներին: Ցանկությունների իրագործումը կախված կլինի ձեր առողջական վիճակից: Կարող է կարևոր դառնալ ընտանի կենդանիներին պահելու հարցը: Սիրո նշաններից մեկը կդառնա հոգատարությունը:

Ցուլ

Ցուլերի համար այս օրը կդառնա երեկվա տրամաբանական շարունակությունը: Կարող է վերջնականապես հասունանալ կարևոր որոշումը` կապված սիրո, արձակուրդի, երեխաների դաստիարակության, ընտանեկան գործերի հետ: Տիպիկ Ցուլերի արժանիքը կլինի բնածին իրատեսությունը, որը թույլ չի տա պատրանքներ կազմել: Հենց այն կօգնի լուծել ներկայիս դիլեման, օրինակ` ընտրություն կատարել ձեզ հետաքրքրող երկու մարդկանց, հետաքրքրությունների, ուղղությունների միջև:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում շտապել նոր գործեր սկսելու հարցում: Հանգիստը և ինտենսիվ շփումից ժամանակավորապես հրաժարումը այսօրվա համար լավագույն տարբերակը կլինեն: Ցանկալի է այս օրերն անցկացնել տանը: Կարելի է հստակություն մտցնել տնեցիների հետ հարաբերություններում: Օրվա մշտական ֆոնը կարող է լինել անվստահությունը: Հնարավոր է, որ դրա պատճառը լինի հետագա նպատակների և ծրագրերի անորոշությունը:

Խեցգետին

Խեցգետինների համար կարևոր է կողքին արժանապատիվ մարդկանց առկայությունը, ում կարելի է հավասարվել: Նրանցից, ովքեր վատ օրինակ են ծառայում կամ կասկած են հարուցում, ավելի լավ է բաժանվել կամ հեռավորություն պահել: Այսօր շփման ձգտում կունենաք, սակայն ամբոխի մեջ գտնվելը կարող է նյարդայնացնել: Գերադասելի է դեմ առ դեմ շփումը: Կարող է նշանակալի դառնալ ինչ-որ մեկը, ով ազդեցություն ունի ձեր գործերի և աշխարհայացքի վրա:

Առյուծ

Առյուծներին այս օրը կօգնի կողմնորոշվել ինչպես բարոյական, այնպես էլ նյութական բնույթի արժեքների հարցում: Այսօր չարժե ապրել կրքերով, փորձել նախաձեռնություն դրսևորել և ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Անցանկալի են ավելորդ գնումները: Ի հայտ եկող կասկածներն արագ կլուծվեն, եթե հստակ գիտակցում եք ձեր ներկայիս կարիքները: Արժե հրաժարվել այն կազմակերպությունների ծառայություններից, որոնք կասկած են հարուցում:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում առավելագույնս սահմանափակել արտաքին աշխարհի հետ շփումը, խուսափել վազվզոցից և անհանգստությունից: Օրը հարմար չէ հարաբերություններ պարզելու համար: Այսօրվա գլխավոր առաջադրանքն ինքդ քեզ լսելը, քո պոտենցիալը գնահատելը, քո համոզմունքներում, կարիքներում, ծրագրերում, արժեքներում կողմնորոշվելն է: Օգտակար կլինի հստակեցնել սեփական դիրքորոշումը համագործակցության, ընտանիքի, ամուսնության մեջ:

Կշեռք

Կշեռքներին օգտակար կլինի հրաժարվել կրքերից, ավելորդ հետաքրքրասիրությունից, մնալ լռության և միայնության մեջ: Անցանկալի է ուրիշների խնդիրներին խառնվելը, քանզի ձեր սեփական գործերի համար կարող է ժամանակ չմնալ: Արժե զբաղվել սնման, առողջության պահպանման հարցերով: Բացառված չէ, որ որոշ մթերքներ և դեղամիջոցներ այլևս անհրաժեշտ դրական ազդեցությունը ձեզ վրա չեն գործում և արդեն փոփոխման կարիք են զգում:

Կարիճ

Կարիճները կարող են հստակեցնել իրենց մտադրություններն ու մտահղացումները: Շփվել ավելի լավ է համախոհների և նրանց հետ, ովքեր աջակցում են ձեր գաղափարներին: Ուժեղ զգացմունքներն այսօր ավելի շատ խոչընդոտ, քան օգնություն կլինեն: Որոշումներն ավելի լավ է կայացնել սթափ դատողությունից և իրավիճակի մանրակրկիտ գնահատումից հետո: Արժե հետաձգել ֆինանսական ծրագրերը` հատկապես երկարաժամկետ ներդրումներն ու խոշոր գնումները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում լիարժեք ազատության հույսեր փայփայել: Հետագա գործողությունները ծրագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ստեղծված իրադրությունը և այն դերը, որ դուք դրանում խաղում եք: Բացառված չէ, որ դուք դարձել եք տնային իրավիճակի, սոցիալական գործընթացների, մասնագիտական ոլորտի իրադարձությունների գերին: Կարգավիճակի անորոշությունը թույլ է տալիս ժամանակ շահել և ավելի ուշադիր գնահատել իրադրությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում թուլացնել տեմպերը և հանգստանալ: Լիակատար միայնությունը կարող է ճնշող լինել: Լավ կլինի, եթե ձեր կողքին լինի մեկը, ով կիսում է ձեր հայացքները: Նվազագույն ֆիզիկական ակտիվության վիճակում նույնիսկ ամենազուսպ Այծեղջյուրների մոտ կարող է սրվել երևակայությունը: Արժե հիշել, որ երևակայություններն այսօր լավ են միայն որոշակի սահմաններում: Չարժե դրանցից դուրս գալ, եթե չեք ցանկանում հիասթափվել:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում շարժվել դանդաղ տեմպերով: Անցանկալի են նոր ծանոթությունները, ինքնաբուխ գործողությունները: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել նույնիսկ ամենապարզ զբաղմունքներում, գործընթացներում: Հնարավոր է ոնորոշություն` կապված ֆինանսական դրության անհստակության հետ: Հնարավոր է, որ այդ ոլորտի իրավիաճակը ձեզ անարդար թվա: Եթե ինչ-որ բանից զգուշանում եք, կարողացե՛ք տարանջատել անիմաստ վախերն իրական վտանգներից:

Ձկներ

Շատ Ձկների գլխավոր խնդիրն այսօր կլինի անվերջ տատանումներին ձգտումը, հստակ կողմնորոշվելու անկարողությունը: Այն հարաբերություններին, որոնք ձեզ չեն գոհացնում և անիմաստ ժամանակ են խլում, արժե վերջ տալ: Գոյություն ունեցող միությունում կարևոր է ճնշում չգործադրել զուգընկերոջ վրա և ժամանակ տալ նրան առնաձնանալու և սեփական առաջադրանքները լուծելու: Նման նրբանկատությունը կգնահատվի և կբարձացնի ձեր հեղինակությունն ուրիշների աչքերին: