Բավ է պառակտվել
10-10-2015 08:21

Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերը կարող են մի քիչ արտաժամյա աշխատել, եթե նախօրեին լավ տեմպ են վերցրել, և աշխատանքը դուրեկան է: Այսօր կարևոր են ձեր ինքնազգացողության փոփոխությունները: Եթե ձեզ լավ չեք զգում, գրգռված եք, արժե զբաղվել տոնուսի ամրապնդմամբ և այցելել բժշկի: Կենսական ուժերի պակասը կարող է հանգեցնել ջանքերի ցածր արդյունքների և ոչ միայն: Ձեզ կարող են շրջանցել ավելի ուժեղ աշխատակիցները, կարող է դրվել ձեր պիտանելիության հարցը:

Ցուլ

Օրվա մթնոլորտը Ցուլերի մեծամասնությանը դուր կգա: Չափավոր աշխատունակության շրջան է: Լավ կլինի զբաղվել ինչ-որ հոբբիով, տնային վերանորոգմամբ: Առօրյա կենցաղային գործերում չի խանգարի փոքր-ինչ ստեղծագործական մոտեցումը: Երեխաներին ցանկալի է սովորեցնել կարգապահության և ուշադրության: Մարզիկներին, վարորդներին, պարողներին չի խանգարի փոքր-ինչ թուլացնել ծանրաբեռնվածությունը:

Երկվորյակ

Շատ Երկվորյակներ հանգստյան օրերի սկիզբը կանցկացնեն տնային մթնոլորտում: Եթե նախօրեին ընտանիքում սուր իրավիճակ է եղել, արժե այսօր չծուլանալ և վերացնել դրա հետևանքները: Շատերը ստիպված կլինեն գնալ աշխատանքի, որպեսզի ավարտեն մի շարք մանր գործեր: Լավագույն օրերը չեն զվարճանքների, ժամադրությունների, բանավեճերի, փորձարկումների համար: Երեկոյան հնարավոր է հոգնածություն, խորհուրդ է տրվում լիարժեք հանգիստ և քուն:

Խեցգետին

Խեցգետիններին կյանքի ռիթմը շարունակում է թելադրել իրադրությունը: Օրը շատ ավելի հետաքրքիր կթվա, եթե դուք ուշադիր եք, հետաքրքրվում եք զանազան դետալներով և նրբություններով: Շփման գործընթացում հնարավոր են զավեշտներ, բացառված չէ պատահական հանդիպումը: Ցանկալի է կապ պահպանել ազգականների հետ, կարող եք իրար փոխադարձ անհրաժեշտ լինել: Սակայն չարժե բարձրաձայնել բնակարանի, ընտանիքի, կենցաղի վերավերյալ ձեր որոշումները:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում այս օրերին բարդ նախաձեռնություններ, ակտիվ շփումներ, զվարճանքի կամ ռոմանտիկ բնույթի միջոցառումներ ձեռնարկել: Խորհուրդ է տրվում խաղաղ մթնոլորտ և օգտակար ճաշացանկ: Եթե լի եք էներգիայով, օգտակար կլինի զբաղվել ընթացիկ տնտեսական գործերով: Չի վնասի ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը: Եթե վերջերս շատ գումար եք ծախսել և դուրս եք եկել բյուջեի շրջանակներից, այսօր ավելի լավ է զերծ մնալ նոր ծախսերից:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում տարվել աղմկոտ ընկերախմբերով և աշխատատար զբաղմունքներով: Ձեզ համար այս օրերն ինքնատիպ քննություն կլինեն, որը կօգնի հասկանալ սեփական ցանկություններն ու հնարավորությունները: Օգտակար կլինի որոշ ժամանակ մենակ մնալ: Ցանկալի է ուշադիր լինել հիվանդության յուրաքանչյուր նշանի: Եթե չափից դուրս շատ եք աշխատել, խախտել եք ռեժիմը կամ դիետան, նշանները կարող են սրվել և զրկել ձեզ անհրաժեշտ մարզավիճակից:

Կշեռք

Կյանքի նոր ռիթմը կարող է Կշեռքների համար զանազան, ոչ միշտ հաճելի հետևանքների բերել: Մի արհամարհե՛ք առողջության հետ կապված մանր խնդիրները, այլապես դրանք կարող են սրվել և քրոնիկ բնույթի դառնալ: Զգուշություն անհրաժեշտ է նաև շփման մեջ: Բացառված չէ, որ գաղտնի չարակամներ, կեղծ ընկերներ ունեք կամ մարդիկ, ում վրա ոչ բոլոր հարցերում կարելի է հույս դնել: Նրանց ձեր դեմ զենք մի՛ տվեք, այլապես այն կարող է օգտագործվել:

Կարիճ

Կարիճներին կարող է այնքան գերել իրենց զբաղմունքը, որ կհամաձայնեն աշխատել նաև հանգստյան օրերին: Սակայն աստղերը հուշում են, որ հանգիստ անհրաժեշտ է և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին, եթե ձեզ օգնում են: Բացառված չէ, որ այս հանգստյան օրերին արդեն ձեզ կարողանաք թույլ տալ զվարճանքի կամ սպորտի ավելի հետաքրքիր, թանկարժեք և հեղինակավոր ձևեր: Օգտակար կլինի կենդանիների հետ ցանկացած շփումը: Կարելի սկսել զբաղվել պարերով, ձիավարությամբ, թենիսով:

Աղեղնավոր

Աղեղնավորների ժամանցը սերտորեն կապված կլինի աշխատանքի բնույթի հետ: Ղեկավարության, աշխատակիցների, ազդեցիկ հաճախորդների և գործընկերների հետաքրքրությունները կարող են դառնալ նաև ձեր հոբբին՝ հատկապես, եթե ցանկանում եք ընկնել նրանց միություն: Հնարավոր է դա այնքան էլ անվտանգ չլինի, ստիպված լինեք հաղթահարել վախը և ձեզ լավ մարզավիճակի բերել: Բացառված չէ նաև, որ ձեր պարտականությունները կամ ճաշակները դրդեն ձեզ բարեգործության:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մտքերը զբաղված են աշխատանքով կամ այլ կարևոր թեմայով: Հնարավոր է վայելեք ձեր հաջողությունը կամ մտածեք բարդ խաղում ձեր հետագա քայլի մասին: Ձեր մտորումների բովանդակությունը լիովին դրական կլինի, սակայն դժվար թե դա կարելի լինի համարել ուժերը վերականգնող լիարժեք հանգիստ: Օրը թույլ է տալիս ժամանակն անցկացնել ձեր ճաշակներին համապատասխան: Հեռատեսությունը թույլ չի տա փողերը և ուժերն անիմաստ վատնել:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ դիտողականություն դրսևորել: Կարող եք ազատություն տալ ուսումնասիրությունների, վերլուծության, գաղտնիքներ բացահայտելու ձեր տարերքին: Հնարավոր է նկատեք մի բան, որ նախկինում բաց էիք թողել: Սակայն չարժե մոռանալ, որ գաղտնիքների մեծամասնությունն ունենում է բավականին հասկանալի գործնական բացատրություն, և ձեր առջև ուղղակի դրանցից մեկն է:

Ձկներ

Ձկներին օգտակար կլինի սկսել աստիճանաբար հետևել իրենց հետաքրքրող մարդկանց պահվածքին: Ցանկացած հարաբերություններում ձեզ համար դեռևս դժվար է ազատվել մշտական կասկածներից: Մի՛ շտապեք ծայրահեղ գնահատականներում, մտովի թույլատրե՛ք սցենարի ցանկացած զարգացում: Այժմ և՛ գործընկերները, և՛ թշնամիներն իրենց մասին բավականին պերճախոս հուշումներ են տալիս: Հնարավոր է, որ նրանք գլխի են ընկնում ձեր ֆենոմենալ խորաթափանցության մասին, և այդ պատճառով են իրենց բաց պահում: