04-09-2015 07:42

Սեպտեմբերի 4-ի աստղագուշակ

Խոյ

Օրվա առաջին կեսին Խոյերին չեն վնասի այնպիսի որակները, ինչպիսիք են խնայողականությունը, պատասխանատվությունը, կազմակերպվածությունը: Արժե հրաժարվել ավելորդ ծախսերից և պարտականություններից: Երեկոն ընդլայնում է շփման շրջանակը, համապատասխան պայմաններ է ստեղծում ռոմանտիկ հանդիպման, գործնական ուղևորությունների, ինտենսիվ ուսման համար: Բացառված չէ, որ ինչ-որ մեկին ցանկանաք ընկերաբար օգնել:

Ցուլ

Առավոտյան շատ Ցուլեր կբախվեն իրենց և ուրիշի ժամանակը գնահատելու անհրաժեշտության հետ: Հնարավոր է ձեզ վշտացնի անհրաժեշտ մարդու բացակայությունը: Ցանկացած գործում պետք կգա կարգապահություն: Չի վնասի սննդի մեջ չափավորությունը, զգացմունքների վերահսկումը: Երեկոն հարմար է ակտիվ գնումների համար: Ծախսերն արժե համաչափել քսակի պարունակությանը: Բացառված չէ, որ գնումները կապված լինեն առաջիկա հանգստյան օրերի հետ:

Երկվորյակ

Օրվա սկիզբն արժե անցկացնել միայնակ: Երեկոյան մոտ շատ Երվկորյակներ կտրամադրվեն ակտիվ հետաքրքիր շփման, նոր գործերի, ռոմանտիկ քայլերի: Բացառված չէ, որ ինչ-որ բանով չափազանց հետաքրքրվեք, նամակ, առաջարկություն, հրավեր ստանաք: Ծնողներին խորհուրդ է տրվում ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին` կապված նրանց դպրոցական դասերի, նոր պայմաններին հարմարվելու հետ: Երազանքի կատարման հույսեր կառաջանան:

Խեցգետին

Շատ Խեցգետիններ օրը կսկսեն բարձր զգուշավորությամբ` հատկապես նրանում, ինչը կապված է նրանց ապագայի հետ: Բացառված չէ, որ որոշեք ինչ-որ բանից ինքնակամ հրաժարվել, որպեսզի ձեզ համար ավելորդ խնդիրներ չստեղծեք: Օրվա երկրորդ կեսում ձեր կենսակերպը կախված կլինի ձեր խառնվածքից: Երեկոն կարող եք անցկացնել ընթերցանությամբ կամ ֆիլմ դիտելով, կարող եք ծանոթանալ նորություններին կամ զբոսանքի դուրս գալ: Հնարավոր է նոր երազանք հայտնվի:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում օրը սկսել պարտականությունների կատարմամբ: Հնարավոր է հաջողվի ավարտել աշխատանքի մի փուլը: Կարող է ատյաններ այցելելու անհրաժեշտություն առաջանալ: Օրվա երկորդ կեսին արժե հրաժարվել պաշտոնականությունից և ավելորդ լրջությունից: Հարմար պահ է ընկերական կամ ռոմանտիկ շփման համար` ձեր նախընտրած ձևաչափով: Ապագան ծրագրելիս` արժե հիշել, որ ծավալուն մտահղացումները հավելյալ ծախսեր են պահանջում:

Կույս

Առավոտյան Կույերը հակված են ապավինել ողջամտությանը, հաշվի նստել օրենքների և արգելքների հետ: Օրվա ընթացքում ազատություն կցանկանաք: Անհատական նկրտումները կարող են զգուշությունից և օրինապահություն ուժեղ գտնվել: Օրվա վերջն ուրախ անցկացնելու հնարավորություն կա: Որքան մեծ են ձեր ցանկությունները, այնքան ավելի կարևոր է ռացիոնալ մտածողությունը, այլապես կարող եք օդային ամրոցներ ստեղծել կամ կապվեք ոչ այն մարդկանց հետ:

Կշեռք

Կշեռքներին պետք կգա կրթվածություն և շփվողականություն: Նյութական, տնտեսական հարցերով ավելի լավ է զբաղվել առավոտյան: Երեկոն պայմաններ կստեղծի կրթության և հետաքրքիր շփման համար, թույլ կտա իմանալ նորությունները և ընդլայնել հայացքները: Լավ պահ է ստեղծագործության, անձնական և գործնական հանդիպումների համար: Հաջող կլինեն մանր գնումները: Չի խանգարի գեղեցկության սրահ այցելությունը:

Կարիճ

Օրվա սկզվում շատ Կարիճների համար առաջին պլանում կհայտնվի անհրաժեշտությունը կամ պարտքը: Հնարավոր է ճնշվածություն, փակվածություն: Եթե մեկի հետ վիճել եք կամ մերժում եք ստացել, օրվա այդ ժամերին դժվար թե հաջողվի կարգավորել երկխոսությունը: Երեկոն թույլ կտա իրավիճակին ավելի պարզ նայել: Կարելի է խորհուրդ ստանալ, փոխանակվել նորություններով, գտնել շփումը վերականգնելու համար անհրաժեշտ բառերը:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսը հարմար է առօրյա գործերի համար: Ցանկալի է հետևել կանոններին և ժամկետներին: Օրվա երկրորդ կեսն Աղեղնավորներին ավելի շատ ազատություն կպարգևի, թույլ կտա օգտագործել գիտելիքները և կապերը: Երեկոն հարմար է ակումբային երեկույթի, ռոմանտիկ ընթրիքի, կարծիքներով փոխանակման, միջոցառումներ այցելելու համար: Կարելի է գտնել ուղեկիցների, ունկնդիրների, համախոհների, թարմացնել զգացմունքները:

Այծեղջյուր

Շատ Այծեղջյուրների համար ամենաարդյունավետ օրը չէ: Ծանոթ գործերով ավելի լավ է զբաղվել օրվա առաջին կեսին: Այսօր դրանք սովորականից դանդաղ կընթանան: Երեկոյան լավ կլինի փոխել ռեժիմը և տեմպը, պահպանել հետաքրքիր կապերը, աշխատել անծանոթ տեղեկատվական աղբյուրների հետ: Հարմար պահ է շփման, ուսման, միջավայրին հարմարվելու համար: Չարժե զբաղվել պատասխանատու գործով: Այն որակով կատարելուն կխանգարի անփութությունը:

Ջրհոս

Երկար սպասված ազատությունը Ջրհոսները կստանան օրվա երկրորդ կեսին: Օրվա առաջին կեսին հանգամանքները ձեզ կարող են պահել տանը, գրասենյակում, հիմնարկում: Հնարավոր է ստիպված լինեք ցուցաբերել հավաքվածություն, կենտրոնացվածություն, պատասխանատվություն: Երեկոյան աստղերը ձեզ չեն սահմանափակում զբաղմունքի ընտրության հարցում, սակայն խորհուրդ են տալիս չտարվել: Կարող եք շատախոսել, չափազանց բացահայտ ցուցադրել զգացմունքները:

Ձկներ

Ձկների համար կարող է արդիական դառնալ տարածքի ընլայնումը: Փոփոխություններ կարող են պահանջել ձեր անձնական կարիքները, ընտանիքի պահանջները, հյուրերի ընդունումը: Հնարավոր է, որ տեղափոխվեք այլ տուն, ճանապարհորդության մեկնեք, սկսեք նոր գիտելիքներ և հնարավորություններ յուրացնել: Էմոցիոնալ գերծանրաբեռնումը կարող է խթանել երևակայությունը: Աստղերը խորհուրդ են տալիս ապագային նայել լավատեսական, բայց սթափ: