03-09-2015 08:45

Սեպտեմբերի 3-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին անհրաժեշտ է ամեն գնով պահպանել իրենց հաշիվներում դրական հավասարակշռությունը: Ֆինանսական դրությունը կարող է անդրադառնալ գործերի կամ անձնական հարաբերությունների վրա: Չարժե միջոցները ծախսել զգացմունքային պոռթկման ազդեցության տակ, պդնել այս կամ այն ֆինանսական լուծումը՝ ելնելով զուտ համառությունից: Անցանկալի են գնումները՝ բացի շարքայիններից: Աշխատանքային գործողություններում պետք կգա ապահովագրում:

Ցուլ

Շատ Ցուլերի համար խնդիր կդառնա բուռն ակտիվությունը՝ համառության համադրությամբ: Սրվում են անձնական ցանկությունները, քմահաճույքները, կրքերը: Շատ Ցուլերի դժվար կլինի աշխատանքային կամ ընտանեկան անհրաժեշտությունն առանձնացնել սեփական քմահաճույքներից: Արդյունքում կարող եք վիճել նրանց հետ, ում կարիքն ամենից շատ եք զգում: Լավագույն ելքը ճկուն մարտավարությունն է, որը թույլ կտա վերահսկել էմոցիաները և ժամանակին փոխզիջում գտնել:

Երկվորյակ

Երկվորյակների մեծամասնությունը ստիպված կլինեն հաշվի նստել հանգամանքների հետ: Շատերի վրա կազդի ուժգին ցանկությունը, որի դեմ կնահանջեն բոլոր ռացիոնալ փաստարկները: Ինքնուրույն որոշում ընդունելուն կարող է խանգարել ֆինանսական, սիրային կամ այլ կախվածությունը: Այս կամ այն գործողության համար շարժառիթ կդառնա գործնական անհրաժեշտությունը: Ելնելով դրանից՝ կարող եք ձեզ վրա հավելյալ աշխատատար գործ վերցնել:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր տրամադրված են եկամտի, բիզնեսի, գումարային կամ ունեցվածքային գործողությունների հետ կապված կոնկրետ առաջադրանքների լուծման: Անսովոր իրավիճակում դրությունը փրկել կօգնի հաջող պատահականությունը: Նյութական նպատակների հետ մեկտեղ՝ շատ Խեցգետիններ կարիք կզգան կյանքի հոգևոր և գեղագիտական լրացման: Հնարավոր է հետաքրքրություն գեղանկարչության, երաժշտության, խոհարարության նկատմամբ:

Առյուծ

Առյուծներին չեն վնասի անվտանգության ընդհանուր կանոնները: Անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ստիպված կլինեք աշխատել, հնարավոր է՝ ինչ-որ բան վտանգել կամ ծասերի տակ ընկնել: Բացառված չեն խնդիրներ ծնողների, ղեկավարության հետ շփման մեջ: Եթե տարաձայնությունները լուրջ են, չարժե ապավինել միայն անձնական հմայքին, ցանկալի է նախապես մարտավարություն մշակել: Ֆիզիկական և զգացմունքային լարվածությունը թոթափել կօգնի մերսումը:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ չեն տալիս հրաժարվել լավ գաղափարներից, սակայն արժե հրաժարվել շտապողականությունից: Գերազանց նախաձեռնությունն այսօր կարող է խոչընդոտների հանդիպել: Ռիսկ կա ֆինանսական և գործնական սխալների, սիրային կամ այլ տարաձայնությունների: Դուք ի վիճակի կլինեք հաղթահարել դրանք, եթե ցուցաբերեք գործնականություն, համառություն, խելամտություն, զսպվածություն և համբերատարություն:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ժամանակ ծախսել մտորումների, համոզելու, իրենց դիրքորոշումը բացատրելու վրա: Այսօր արժեք ունեն կոնկրետ գործողությունները և հստակ արդյունքը: Ուշադրություն կարող են պահանջել բանկային, հարկային, ապահովագրական գործողությունները: Խորհուրդ է տրվում փակել պարտքերի հարցը, հստակեցնել նյութական պարտականությունները: Հնարավոր է կախվածություն սիրո, կրքի առարկայից:

Կարիճ

Կարիճները ճիշտ կանեն դիվանագետ մնալ նույնիսկ շատ դժվար իրադրությունում: Օրվա ընթացքում տարաձայնությունները և կոնֆլիկտները կարող են սրվել: Եթե ժամանակին միջոցներ չձեռնարկեք, հնարավոր է լուրջ սկանդալ, հարաբերությունների խզում: Աստղերը հուշում են, որ դա այժմ ձեր շահերից չի բխում: Կարևոր է պահպանել կայունությունն ամուսնական հարաբերություններում, աշխատանքային և ստեղծագործական գործընկերության մեջ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել առօրյա գործերին՝ առանց շտապողականություն ստեղծելու: Հնարավոր է, որ աշխատանքի մի մասը կարողանաք տանը կատարել, իսկ որոշ հարցեր լուծել հեռախոսով: Ցանկալի է համառություն և բծախնդրություն դրսևորել, եթե գործը վերաբերում է իրական խնդիրների: Չարժե խնայել բուժման և բժշկական ապահովագրության վրա, անուշադրության մատնել հիվանդության սրված նշանները:

Այծեղջյուր

Ցանկալի հաջողության ճանապարհին Այծեղջյուրները ստիպված կլինեն մի շարք խոչընդոտներ հաղթահարել: Գերազանց սկսված գործում հնարավոր է ճգնաժամ: Այսօրվա իրադարձությունները կարող են ոչ միայն դանդաղեցնել դեպքերի զարգացումը, այլև ընդհանրապես կասկածի տակ դնել ծրագրի իրագործումը: Դա ձեզ չի կանգնեցնի, եթե ի սկզբանե պատրաստ էիք դժվարությունների: Անհրաժեշտ համառություն դրսևորելու դեպքում անպայման իրադրությունից ելք կգտնեք:

Ջրհոս

Շատ Ջրհոսների համար օրը լարված կլինի, իսկ արդյունքները՝ ցուցադրական: Կարող են տուժել ձեր անձնական հետաքրքրությունները, այդ թվում՝ նյութական և կենցաղային: Հավանականություն կա ընտանեկան սկանդալների, տեխնիկական խափանումների: Անցանկալի է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կարող է վտանգի ենթարկել ձեր անվտանգությունը, լարվածություն ստեղծել ամուսնական հարաբերություններում, մասնագիտական կամ ֆինանսական ոլորտում:

Ձկներ

Ձկներն իրենց հոտառության շնորհիվ կարող են խուսափել բազմաթիվ խնդիրներից: Լարված իրավիճակներում ինտուիցիան ժամանակավոր ելք կհուշի: Այսօր մտերիմների, գործընկերների, ազգականների հետ շփումներում հնարավոր են դժվար պահեր: Հավանականություն կա հարկադրված ուղևորությունների և ծախսերի: Բացառված չէ կարճ գործուղումը: Եթե վստահում եք ձեր ներքին ձայնին, բարդ պահերի մեծամասնությունը կկարողանաք ուղղել ի շահ ձեզ: