Բավ է պառակտվել
12-09-2015 07:53

Սեպտեմբերի 12-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում անձնական նախաձեռնություն դրսևորել, ավելի լավ է ապավինել հանգամանքներին: Հնարավոր է, որ ձեր ուսերին հավելյալ պարտականություններ ընկնեն՝ կապված նյութական, կենցաղային կամ բարոյական պատասխանատվության հետ: Ակտուալ հարցերում անհրաժեշտ է հաշվի նստել հեղինակավոր մարդկանց կարծիքի հետ: Ցանկալի է առողջ կենսակերպ վարել, ինչը պարտադիր չէ, որ նշանակի խիստ դիետա կամ ռեժիմ:

Ցուլ

Ցուլերի մեծամասնության համար օրը բարեհաջող է: Այն ոչ միայն լավատեսություն կհաղորդի, այլև ընտրության առջև կկանգնեցնի: Հնարավոր է այլընտրանք հայտնվի սովոր կենսակերպին, գործերին, հետաքրքրություններին: Տատանվելու դեպքում՝ աստղերը հուշում են. որպեսզի ամբողջությամբ օգտվեք նոր հնարավորություններին, անհրաժեշտ է հրաժարվել որոշ սովորություններից և կապվածություններից: Հաջող օր է մարդաշատ միջոցառումների այցելելու համար, այդ թվում՝ երեխաների հետ:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում տեսադաշտից բաց թողնել ընտանեկան, տնային գործերը: Օրը դրդում է բարդ որոշման, որն ամբողջությամբ կփոխի ձեր կենսակերպը: Հնարավոր են բնակարան գնելու, արտագաղթելու, ամուսնանալու ծրագրեր: Ցանկացած դեպքում ստիված կլինեք հաշվի նստել արտաքին հանգամանքների հետ, հարմարվել մի շարք պայմանների: Արժե խուսափել այն մարդկանց հետ կոնֆլիկտներին, ումից կախված է ձեր ապագան:

Խեցգետին

Խեցգետինների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ոչ միայն զվարճանքները, այլև ուսման, աշխատանքի, առողջության վերականգնման հետ կապված հոգսերը: Օրը հարմար է անծանոթ վայրերում էքսկուրսիայի, տեսարժան վայրեր այցելելու, այլ մշակույթների ներկայացուցիչների հետ շփման համար: Եթե նման բաներով չեք հետաքրքրվում, կարելի է այցելել բարեկամներին: Կարևոր քայլի համար կարող է բարոյական աջակցության անհրաժեշտություն լինել:

Առյուծ

Օրը տրամադրում է կասկածների, կարող է ընտրության առջև կանգնեցնել: Հնարավոր է երկար սպասված խոշոր գնում: Օգտակար կլինի հրաժարվել անպետք իրերից՝ տեղ ազատելով նորերի, ավելի ակտուալների համար: Շատ Առյուծների համար կարևոր կլինի իրադարձությունների ոչ միայն նյութական եզրը, այլև հոգևոր, բարոյական կողմը: Ժամանակն է վերագնահատել ձեր հայացքները և որոշել առավելագույն գինը, որը պատրաստ եք վճարել այս կամ այն բարիքի համար:

Կույս

Կույսերին կարևոր է հետևել այս կամ այն իրադարձության վերաբերյալ ներքին արձագանքին: Խորհուրդ է տրվում ծայրահեղ ուշադրություն, եթե ձեր ծննդյան օրն այս հանգստյան օրերին է: Օրվա տարբեր պահերի ինչպես դրական էմոցիաներ կզգաք, այնպես էլ բացահայտ տհաճություններ: Հնարավոր է, որ դա նշան լինի փակելու կյանքի մի էջը և նորը բացելու: Ընդհանուր առմամբ, օրը խոստանում է լավատեսություն և նախադրյալներ է ստեղծում հետագա հաջողությունների համար:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում հանգստյան օրերին ցանկացած տիպի ծանրաբեռնվածություններ ծրագրել, ինչպես նաև մասնակցել աղմկոտ աշխարհիկ միջոցառումների: Կարելի է ժամանակ անցկացնել բնության գրկում կամ փակ տարածքում, ինչն ամենևին չի նշանակում միայնություն: Ձեր կողքին կարող է լինել մեկը, ում ընկեր եք համարում կամ ում չեք վախենում վստահել ձեր գաղտնիքները: Սովոր զվարճանքները կարող են չտալ սպասված հաճույքը:

Կարիճ

Կարիճները կարող են գերազանց, անհոգ ժամանակ անցկացնել: Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս մտածել ապագայի մասին: Բացառված չէ, որ հենց այսօր ձեր կյանքում սկսվեն նոր սցենարներ ձևավորվել: Շատ Կարիճներ ճիշտ կանեն ուշադրություն դարձնեն որոշակի մարդու հետ կապերին, ումից կախված է ձեր ցանկությունների իրականացումը: Դա կարող է լինել ձեր ընկերը, սիրելի անձնավորությունը, ուսուցիչը կամ հայտնի անձնավորություն:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այս հանգստյան օրերին կկարողանան մասնակիորեն տեսնել իրենց ապագան և ինչ-որ չափով ծրագրել այն: Աստղերն ընդգծում են, որ պատկերը դեռ ամբողջական չէ և խորհուրդ չեն տալիս կարծել, թե առաջադրանքը չափազանց հեշտ է: Ձեզ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք պատրաստ եք առաջնորդ դառնալ և առաջնորդի պատասխանատվություն կրել: Հնարավոր է, որ ստիպված լինեք բախվել բազմաթիվ հարցերի՝ կապված առողջության, ընտանեկան դրության հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար հանգստյան օրերը դրական են մեկնարկում: Ինտուիցիան կհուշի, որ մոտ ապագայում դեպքերն արագ են զարգանալու: Շատերը կգերադասեն ժամանակն իզուր չվատնել և ևս կես քայլով մոտենալ իրենց երազանքին, օրինակ՝ ընտրել կրթվածությունը և հեղինակությունը բարձրացնելու ուղիները, կապեր պահպանել ազդեցիկ մարդկանց հետ: Եթե ցանկանում եք աշխատել արտասահմանցիների հետ, արժե ավելի լավ իմանալ այդ երկերի ավանդույթները:

Ջրհոս

Ջրհոսների համար դեպքերը դրական են զարգանում: Սակայն աստղերը կարծում են, որ այժմ ձեզ հակացուցված է պասիվությունը և խորհուրդ են տալիս մանրակրիտ մտածել անվտանգության համակարգը: Արհամարհելով այդ փուլը՝ ապագայում ռիսկի եք դիմում անընդհատ բախվել տեղեկատվության կամ կադրերի արտահոսքի, ձեր գաղափարների գողության և համախոհների դավաճանության հետ: Կրիտիկական պահը, որ այսօր կապրեք, կօգնի հասկանալ այդ հարցերը և որոշել նախնական առաջնայնությունները:

Ձկներ

Ձկների համար կարևորագույնը մնում է գործընկերային գոտին: Առաջնային կարող է դառնալ գործնական համագործակցությունը, ստեղծագործական միությունը, ամուսնությունը: Ցանկացած նման միությունում բացառված չէ փոխադարձ իդեալականացումը: Չարժե տրվել պատրանքներին, այլապես ապագայում դրանք կարող եք վերածվել հիասթափությունների: Արժե նաև հաշվի առնել թշնամիների ի հայտ գալու հավանականությունը, որոնք կարող են թաքնվել ընկերոջ դիմակի տակ: