15-09-2015 06:49

Սեպտեմբերի 15-ի աստղագուշակ

Խոյ

Օրը նշանակալի կլինի այն Խոյերի համար, ովքեր ներգրավված են համագործակցության կամ մշտական հարաբերությունների մեջ: Բանավոր պայմանավորվածություններից այսօր կարելի է միանգամից անցնել գործողությունների: Եթե դուք մեկ թիմ եք, կկարողանաք հարթել ցանկացած հակասություն և փոխզիջման գալ: Փոխադարձ պահանջները, վեճերը ազդանշան են, որոնք վկայում են ինչ-որ բան փոխելու անհրաժեշտության մասին, քանի դեռ ուշ չէ:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում զբաղվել ընթացիկ անհետաձգելի առաջադրանքներով: Շատ հարցեր այսօր կարելի է հարթել բանակցությունների միջոցով: Օրը հարմար է վարպետության, ճարպկության, շփման տարբեր հմտությունների հղկման համար: Չարժե հետաձգել ծառայողական փաստաթղթերի ձևակերպումը: Կարող է ուշադրություն և հոգատարություն պահանջել ընտանի կենդանին: Այդ դեպքում չարժե հետաձգել անասնաբույժին այցելությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում թուլացնել տեմպերը և կանգ առնել կես ճանապարհին: Նախօրեին մտածած և սկսած նախաձեռնություններն այսօր ակտիվ շարունակություն կստանան, ջանքերը պտուղներ կտան: Այս օրերի մթնոլորտը նմանապես բարեհաջող է և՛ գործնական, և՛ անձնական շփումների, բիզնեսով, ստեղծագործությամբ, ուսմամբ կամ խաղերով զբաղվելու համար: Կարող եք ընտրել ցանկացած զբաղմունք, որը թույլ կտա օգտագործել ձեր տաղանդները:

Խեցգետին

Օրը չի տրամադրում մելամաղձության և միայնության: Աշխարհը կշրջվի ձեզ իր արևոտ կողմով, եթե ինքներդ դրանից երես չթեքեք: Ավելի շատ շփվե՛ք, արձագանքե՛ք խնդրանքներին, ձեզ ուղղված հաճոյախոսություններին: Չարժե հրաժարվել լավ ընկերախումբ հրավերից: Տնային և աշխատանքային խնդիրների լուծմանը կօգնի ընկերական զրույցը: Հարմար օր է տան և ընտանիքի համար նախատեսված ոչ մեծ գնումների համար:

Առյուծ

Առյուծները հնարավորություն կստանան կիրառել իրենց գեղարվեստական և գործնական ունակությունները: Օրը հարմար է ծանոթությունների և կապեր պահպանելու, ինչպես նաև դրանց համար պայմաններ ստեղծող ցանկացած միջոցառման այցելելու համար: Բեղմնավոր օրեր են նորաձևության, ստեղծագործության, թատրոնի, գովազդի, կրթության, միջնորդության, տեղեկատվության տարածման հետ կապված ցանկացած գործունեության համար:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ավարտել նախօրեին սկսած գործերը: Հիանալի օր է լուրջ մտորումներից, օդային ամրոցներ կառուցելուց շեղվելու համար: Եթե ինչ-որ բանում կասկածներ ունեք, իսկ պատասխանն այդպես էլ չի գալիս, չարժե շտապեցնել իրադարձությունները և անհասկանալի երևույթների համար արհեստական բացատրություններ հորինել: Վերջին նորությունները կարող են ձեր մտքերը շեղել նոր՝ ավելի հետաքրքիր ուղղություններով:

Կշեռք

Կշեռքներն օրվա ողջ ընթացքում շփվող և պերճախոս կլինեն, հեշտությամբ գլուխ կհանեն ցանկացած դիվանագիտական կամ լուսավորչական առաջադրանքից: Օրը հիանալի պայմաններ է ստեղծում հռետորական և գրական տաղանդների ցուցադրման, բանավեճերի մասնակցելու համար: Չարժե դիպչել ցավոտ թեմաների՝ կապված տան, մասնավոր կյանքի հետ: Ավելի նախընտրելի է նորությունների, նորաձևության աշխարհի և արվեստի իրադարձությունների քննարկումը:

Կարիճ

Շատ Կարիճների այս օրերի մթնոլորտը թեթևամիտ կթվա: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել ավելորդ բծախնդրությունից, մի կողմ դնել ամաչկոտությունը և հաճելի շփմանը խանգարող այլ որակները: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատաքային օրվա մի մասը կարող են կազմել այցերը, ուղևորությունները: Հնարավոր է ինտենսիվ նամակագրություն: Օրվա մթնոլորտը չպետք է չափազանց պաշտոնական լինի:

Աղեղնավոր

Աղեղնավորները հակված են լինել կյանքի կիզակետում: Եթե ինչ-որ բան ձեզ դրանում խանգարում է, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի տեղյակ մնաք նորություններից: Օրը հարմար է կապերը պահպանելու համար: Հնարավոր են նորություններ ձեր միությունում: Գործանական առաջադրանքների լուծման հարցում դերակատարություն կունենա ընկերությունը: Անձնական կապերը կամրապնդվեն համատեղ հետաքրքրությունների շնորհիվ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հետևողական լինել և գնալ մինչև վերջ: Միևնույն ժամանակ, այսօր անտեղի է ավելորդ համառությունը, ընդհակառակը, ցանկալի է առավելագույնս դիվանագիտորեն գործել: Անհրաժեշտ է զրուցակիցներին հետաքրքրող թեմաների շուրջ զրույցներին ներգրավվելու ունակություն: Աշխատանքային հարաբերություններին կարող է խառնվել անձնական համակրանքը: Վիճելի հարցերն արժե լուծել զուտ իրավական հարթությունում:

Ջրհոս

Ջրհոսներին հնարավորություն է տրվում ընդլայնել աշխարհայացքը, համալրել գիտելիքների պաշարը: Շատերը կգերադասեն գործել առաջադիմական մեթոդներով, օրինակ՝ ակադեմիական կրթությանը կգերադասեն հեռավորության վրա առցանց ուսուցումը կամ ինքնակրթությունը: Հնարավոր է հետաքրքրություն ցանցային բիզնեսի և գովազդի, էլեկտրոնային գրադարանների և տեղեկատուների նկատմամբ: Անձնական հարաբերությունները չեն խանգարի աշխատանքին և ուսուցմանը:

Ձկներ

Ձկներին օրը լավ հնարավորություններ է խոստանում: Սակայն ոչ բոլոր Ձկները կկարողանան օգտվել ստեղծված իրադրության առավելություններից: Շատերը կկենտրոնանան մեկ կամ երկու ակտուալ հարցերի վրա, որոնք կմթագնեն օրվա մնացած բոլոր իրադարձությունները՝ միասին վերցված: Հիմնական ուժերն արժե հատկացնել անհրաժեշտ թեմայի մանրակրկիտ ուսումնասիրմանը: Կարելի է ժամանակ խնայել ատյաններ այցելելու և բյուրոկրատական գործընթացների վրա, օրինակ՝ օգտվելով ընդունելության գրանցվելու էլեկտրոնային ձևերից: