Բավ է պառակտվել
07-05-2015 15:30

Տորոնտոյի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Տորոնտոյի քաղխորհուրդը մայիսի  6-ին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել: Փաստաթղթում նշվում է, որ քաղխորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և հարգանքի տուրք է մատուցում զոհված տղամարդկանց, կանանց և երեխաներին: Փաստաթուղթը ներկայացվել է խորհրդի անդամ Ջիմ Քարիգիանիսի կողմից հայ համայնքի բարեկամների աջակցությամբ: Թեպետ խորհրդի որոշ անդամներ փորձել են խոչընդոտել տվյալ փաստաթուղթը քվեարկության ներկայացնելուն, սակայն այն ընդունվել է  26 կողմ և  4 դեմ ձայների հարաբերակցությամբ: