Բավ է պառակտվել
10-12-2014 12:16

Վայ այն ոստիկանությանը, որը որոշի զբաղվել քաղաքականությամբ.Ոստիկանապետ

Այսօր լրագրողներին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ՀՀ օմբուդսմենի կողմից կազմակերպված կլոր սեղանից հետո հայտարարեց, որ վայ այն ոստիկանությանը, որը որոշի զբաղվել քաղաքականությամբ:
«Ես հակառակը կասեմ. Վայ այն քաղաքական ուժին, որը ցանկանում է մնալ ոստիկանության օգնությամբ: Երկու տարբերակներն էլ ձախողված են»,-հավելել է նա:
Հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ համարում ՆԳՆ սպասվող վերակենդանացումը, Գասպարյանը պատասխանել է, որ անձամբ ինքը կողմ է ոստիկանության ինստիտուտի պահպանմանը. Նախարարական պաշտոնը ենթադրում է կախվածություն քաղաքական կոնյունկտուրայից: