Բավ է պառակտվել
04-04-2015 08:30

Գորբաչովի մեքենան Մոսկվայում վթարի է ենթարկվել

ԽՍՍՀ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովի մեքենան վթարի է ենթարկվել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում: Ինչպես հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի Մոսկովյան ստորաբաժանման մամլո ծառայությունից, քաղաքական գործիչը չի տուժել: ՃՏՊ տեղի է ունեցել ուրբաթ՝ ապրիլի 3-ին, Քուուսինենի փողոցում: Ինքը՝ Գորբաչովը, պատմեց, որ մեքենայի վարորդը նույնպես չի տուժել: «Ես չգիտեմ, թե ՃՏՊ ում մեղքով է տեղի ունեցել: Ճանապարհային տեսչությունը դա կպարզի: Մենք երթևեկում էինք ընդհանուր հոսքի մեջ՝ բոլոր մեքենաների հետ միասին», - նշեց ԽՍՍՀ նախկին նախագահը: «Մերսեդես» մակնիշի մեքենան, որի մեջ գտնվում էր Գորբաչովը, երթևեկում էր հանդիպակաց գծով՝ հատուկ ազդնշաններով, իսկ իր գծով երթևեկող «Ռենո» մակնիշի մեքենան չէր հասցրել փոփոխել իր ուղղությունը և արդյունքում բախվել էր քաղաքական գործչի մեքենային: