16-11-2016 08:01

Մրցարշավի մասնակից Մառա Բաղդասարյանի կալանքը երկարացվել է 14 օրով

Gelandewagen-ով մրցարշավի մասնակից Մառա Բաղդասարյանի վարչական կալանքը երկարացվել է 14 օրով։ Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնել է Սավելովյան դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն:

Նրա խոսքով, կալանքը երկարացնելու համար հիմք է դարձել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները չվճարելու մասին արձանագրությունների նոր խմբաքանակի քննումը։ Նշում են, որ դատարանի տրամադրության տակ կա ընդամենը 51 նյութ ու վերջին խմբաքանակը քննվելու է նոյեմբերի 21-ին։

Ավելի վաղ դատարանը Բաղդասարյանին դատապարտել էր 10 օր վարչական կալանքի ու 520 ժամ հարկադիր աշխատանքների։